
Ավտոմեքենան բախվել է տներից մեկի պարսպին. կան տուժածներ

Նոյեմբերի 28-ին, ժամը 23.40-ին, Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 7-րդ փողոցում «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենան բախվել է 7-րդ փողոցում տներից մեկի պարսպին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն: