«Կարմիր գծերն, իհարկե, չեն ջնջվի, բայց նախկինների 12.000-ին կգա փոխարինելու նիկոլին վճարվող 160.000 դրամը. իսկ ո՞ւր են հիմա 100 դրամի համար կատաղի մարտեր մղողները». Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարիներ շարունակ ասում եմ, որ 2018 թվականը արհեստական և թշնամիների կողմից իրականացված իշխանազավթում էր:
Ի հակադրություն ասվածին՝ բերվում է կուտակված դժգոհության փաստը: Որպես «հիմնավոր» հակազդեցություն, ջախջախիչ փաստարկ հիշում են կարմիր գծերը ջնջելն ու տեսախցիկները հանելը:
Դավաճան նիկոլի շարունակականությունն, իհարկե, միայն Արցախի ու Հայաստանի վերացմանը չէ, որ բերելու էր: Այն 2018-ին հայրենիքն ի դեմս երկու պետությունների ստորադասածներին էլ էր հասնելու:
Հինգ տարի անց «նախկին բյուրոկրատական քաշքշուքից», «առաջ ամեն ինչի համար փող էինք տալիս» ասողներին նիկոլն արդեն հիշել է:
Սպանելով պետության դիմադրությունն այլևս անխոչընդոտ շարժվում է դեպի 2018-ին կարմիր գծեր ջնջողները: Չէ՛, կարմիր գծերն, իհարկե, չեն ջնջվի, բայց նախկինների 12.000-ին կգա փոխարինելու նիկոլին վճարվող 160.000 դրամը: Իսկ ո՞ւր են հիմա 100 դրամի համար կատաղի մարտեր մղողները: Այնտեղ, որտեղ «անաչառ իրավապաշտպանները, փորձագետները, քաղհասարակությունն ու մտավորականները»:
Հանկարծ չմտածեք, որ զայրանում եմ, թե ինչու էին առաջ բողոքում, առաջ դա համարում դժգոհության հիմնարար առիթ, իսկ հիմա`ոչ: Ընդհակառակը, պնդում եմ, որ բողոքի անգամ թեթև ալիք, դժգոհության անգամ ցածր բարձրաձայնում չի լինելու: Ու շատ պարզ, որովհետև Հայաստանն արդեն զավթված է, Հայաստանն այլևս հայ ղեկավար չունի: Իսկ հայերի երջանիկ ու բարեկեցիկ կյանքն արդեն հինգ տարի է ոչ մի բողոքարար-հեղափոխականի չի հետաքրքրում:
Հ.Գ. Խաբված, օգտագործված, անօգնական, անկարող ու անպաշտպան հասարկություն: Սա ենք դարձել մենք 2018-ի «զարթոնքից, հպարտից, դուխովից…»»։