
Վրաստանը 100.000 տոննա կարտոֆիլ է հետ ուղարկել

2023 թվականի ընթացքում Վրաստան ներմուծվող կարտոֆիլի խոշոր չափի խմբաքանակ է հետ ուղարկվել. ընդհանուր քաշը գերազանցում է 100 հազար տոննան:
Վրաստանի եկամուտների ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2023 թվականին ապրանքը հետ է վերադարձվել 5 անգամ, պատճառը բոլոր դեպքերում եղել է սննդամթերքի անվտանգության պահանջների խախտումը։
- Նոյեմբերի 24-ին Լագոդեխիից հետ է ուղարկվել Բելառուսից 21,5 տոննա կարտոֆիլով բեռնված ավտոմեքենան:
- Հունվարին «Կազբեգի» մաքսակետից երկու անգամ է կարտոֆիլ հետ ուղարկվել. առաջին անգամ 42 հազար 250 կիլոգրամ, երկրորդ անգամ՝ 42 հազար կիլոգրամ քաշով:
- Փետրվարին «Կազբեգի» մաքսակետից հետ է ուղարկվել ևս 20 հազար կիլոգրամ կարտոֆիլ:
- Մարտին «Կազբեգի» մաքսակետից հետ է ուղարկվել ևս 129,1 տոննա կարտոֆիլ: