ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցրած Ա. Գ.-ն կազմակերպության օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նախնական համաձայնությամբ ստացել են խոշոր չափերով կաշառք:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 44-ամյա բնակչի կողմից կնոջ ծնողների սպանության դեպքի հանգամանքները:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ակտիվորեն համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու և միջնորդի միջոցով այն ստանալու հերթական դեպքը:
Օգտվելով աշխատակիցների անուշադրությունից՝ կա՛մ դրամարկղերի փողն էր գողանում, կա՛մ աշխատակիցների պայուսակներն ու դրամապանակները:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մոմեր, խաղալիքներ՝ Փաշինյանի ավտոշարասյան վթարից մահացած հղի կնոջ դեպքի վայրում. ՈՒՂԻՂc
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի հերթական փուլ անցած հեղինակներն ապրիլի 21-ին ներկայացրել էին իրենց աշխատանքները՝ նոր լուծումներով և նոր լույսի ներքո: Նրանց մեկ ամիս ժամանակ էր տրվել՝ քանդակները կատարելագործելու կամ նորը կերտելու համար:
Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։
Քիչ առաջ 168.am-ը տեղեկացրել, որ Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել մի քաղաքացու, ով, ըստ ականատեսների, ծանր վիճակում է եղել: Տուժողը, ըստ մեր տեղեկությունների, երիտասարդ աղջիկ է: Ավելի ուշ տեղեկացանք, որ 19 տարեկան կին է:
Նիկոլ Փաշինյանի անձնակազմի Պրադո ջիպը հարվածեց աղջկան, քշեցին, գնացին. գմփուն եկավ. վթարի ականատես
Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել քաղաքացուն. ռեպորտաժ դեպքի վայրից. ՈւՂԻՂ
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել մի քաղաքացու, ով, ըստ ականատեսների, ծանր վիճակում է եղել: Տուժողը, ըստ մեր տեղեկությունների, երիտասարդ աղջիկ է:
ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում, ՀՀ ոստիկանության տեղեկատվական կենտրոնից ստացված տվյալների հիման վրա ամփոփվել են 2022թ. առաջին եռամսյակում բնակարանային գողությունների դեպքերի և դրանց բացահայտման ընդհանուր միտումները:
Ապրիլի 26-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Լ․-ի կողմից դատապարտյալ Վ․ Կ․-ի անվամբ բերված սառնարանը։ Զննության արդյունքում սառնարանի կողային հատվածներից հայտնաբերել են փայլաթիթեղով փաթեթավորված 16 բջջային հեռախոս, 3 ականջակալ, USB 8 լար և բջջային հեռախոսի մարտկոց։
Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ապրիլի 26-ին այցելել է Դեբեդ գետն ընկած 2 տարեկան երեխային:
Ապրիլի 26-ի և 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը, 30-ի ցերեկը, մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
168.am-ը դեռ ապրիլի 18-ին տեղեկացրել էր՝ Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով դիմել էին դատախազություն։
Ալավերդի քաղաքում մոր կողմից Դեբեդ գետը նետված երկու տարեկան փոքրիկի վիճակը ծանր է: Նա գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ:
Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
35-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Քաջարանի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Այնթապ գյուղի 39-ամյա մի բնակիչ տանն ապօրինի թմրամիջոց է պահում, ըստ տեղեկությունների՝ սինթետիկ թմրամիջոց:
Կյանքի 120-րդ տարում մահացել է աշխարհի ամենատարեց կինը՝ ճապոնուհի Կանե Տանական, որը նաեւ համարվում էր Երկրագնդի ամենատարեց բնակիչը Գինեսի ռեկորդների գրքի վարկածով: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը: Այս տարվա հունվարի 2-ին Տանական նշել է իր ծննդյան 119-րդ տարին:
Ժամը 18։32-ին երեխան (Ա․ Խ․ ծնված 2020 թ․) տեղի ուժերով գտնվել և տեղափոխվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 26-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան բնակավայրի գազասպառողների, ժամը 10:00-17:00-ն` Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի 1-ին, 7-րդ փողոցների և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը:
Պահանջս է՝ «Զարթնիր, լաո». Բերձորում եմ ապրել, ամեն ինչ կորցրել եմ. իրազեկման ակցիայի մասնակից
Ես հոգեբան եմ, 2018թ-ից հասկացել եմ էս ազգադավների էությունը. իրազեկման ակցիայի մասնակից
Խարդախության նոր մեխանիզմ «ֆեյսբուքով»․ կանխարգելիչ խորհուրդներ
«Ավտոպատահարները որ լինում են ԱՊՊԱ-ի շրջանակներում, մեզ փոխհատուցում տալի՞ս են. ո՞նց են կարգավորում»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հարց բարձրացրեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: