Հայկ Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին
ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նոյեմբերի 30-ին Չարենցավանի Թումանյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 22-ամյա Հայկ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: