Վերստին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ վաստակ, քաջառողջություն և արևշատություն։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Փրկարարներն իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 02:45-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրի ղեկավարի վարչական շենքում:
«Իմ պարտության խորհրդանիշ, գնա՛». Ավետ Բարսեղյան
Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է Covid-19-ով վարակված 2574 քաղաքացի:
Զուգահեռ իրականությունների Հայաստանում սոցիալական ցանցերը միևնույն ժամին տարբեր լուսանկարներով են լցված: Լուսանկարներից մեկում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, ծնողները երթ են իրականացնում դեպի գլխավոր դատախազություն՝ պահանջելով արդար պատիժ իրենց որդիների, ամուսինների, եղբայրների սպանդի հեղինակի համար:
Մինչ երկրում մոլեգնում են բողոքի տարերային ակցիաները՝ «Ստոպ Նիկոլ», «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», «Ազատենք Հայաստանն ու Արցախը թուրքից» կարգախոսների ներքո, իշխանությունները ողջ պետական ռեսուրսը կենտրոնացրել են Նիկոլ Փաշինյանի աթոռի պահպանության շուրջ: Բողոքի ապակենտրոն, ցանցային ակցիաները ճնշելու, իրազեկման երթերի մասնակիցներին հաճախ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելու համար գործի են դրվում մեծաքանակ ոստիկանական ուժեր՝ տարագույն բերետների բազմազանությամբ:
Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև պաշտպանության նախարարության աշխատակիցները, զինված ուժերի զինծառայողներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։
Ապրիլի 30-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-5-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 1-ի գիշերը, մայիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 27-ին՝ ժամը 21.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել․ «1-02» էր զանգահարել «Անտարես» հրատարակչության տնօրենը և հայտնել, որ Լեոի փողոցի 12 հասցեի մոտ ցուցարարները հարձակվել են իր վրա և վնասվածք պատճառել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Փաշինյանի այսօրվա գրառման պաթոսի մեջ փնտրում ես ՀՀ քաղաքացի Սոնա Մնացականյանին, որը զոհվեց՝ հանուն վարչապետի կոմֆորտի ու անվտագնության։
Փաշինյանի ծաղրանկարով հավեր՝ Հանրապետության հրապարակում:
Ժամանակավորապես դադարեցվել է Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը:
Անցած տարվա փետրվարին Կապանում բնակարանային գողության փորձ ու երկու ավազակային հարձակում էր եղել:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական անհրաժեշտ այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են ամիսներ առաջ Կապան քաղաքում կատարված ավազակության դեպքերը:
Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ տեղի ունեցած վթարի գործով ձերբակաված ոստիկանը՝ Արամ Նավասարդյանը, ազատ է արձակվել:
«Ուշ է տեղ հասնում, ճանապարհները դժվարանցանելի են: Ցորենի գինն էլ չի իջնում, մինչև նոր բերքահավաք՝ օգոստոս, սեպտեմբեր, չի իջնի: Պահանջարկը շատ մեծ է, պատկերացրեք՝ շուկայում բավականին թվով թռչնաֆաբրիկաներ դադարեցրել են գործունեությունը, որովհետև ֆուրաժը (կեր) հիմնականում ստանում էին Ռուսաստանից: Մենք այստեղ եգիպտացորեն, սոյա չունենք, ամբողջությամբ դրսից ենք բերում, գարին քիչ է, հետո էլ մեզ չի փրկում դա: Հույսներս կապել ենք կառավարության որոշման հետ, որ լաստանավը, որ պետք է ձեռք բերեն, Փոթիից վագոններով ուղարկեն: Դա ամենաճիշտ տարբերակն է, 10 տարի քննարկվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը:
Շտաբից հայտնել են նաև, որ մայիսի 16-ից չեն գործի Ռուսաստանի օդանավակայաններից դեպի Էկվադոր պարբերական ու չարթերային թռիչքների համար սահմանափակումները:
Նախագահ Սարգսյանը այդ ցավալի կորստի կապակցությամբ խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել նաև Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:
«Բոլորը նման են: Դե, այդպես էլ ուզում էին՝ ձեռքերը պարզած և կանգնած: Բայց խնդիրն այն է, որ կերպարը նորմալ չեն ստանում: 1-ինը, 3-րդը, 2-րդը մի քիչ, և 10-րդը ոնց որ գողական լինեն: Այն վեհաշուք, աստվածային կերպարը չկա: Ինչ վերաբերում է երեսին, ապա ամեն մարդ տարբեր կերպ է պատկերացնում, ու այս ամենից պետք է խուսափեին: Մի քիչ 7-րդը հավանեցի: Հետո, ընդհանուր առմամբ, ռաբիս է. 05-ը, 09-ը ռաբիս են: 12-րդն էլ ոնց որ ասի՝ ի՞նչ արած: 04-ն էլ կարծես ոխակալ լինի: 11-ն էլ մի քիչ հայկական էր, կարծես միջնադարյան որևէ պատմիչի արձան լիներ: Ի սկզբանե ասեմ, որ նման արձանով մենք ոչ ոքի չենք զարմացնի»:
Պարի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պարարվեստի մի շարք գործիչների:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի «Թոխմախ» գերեզմանատան ավտոկայանատեղիում տեղի ունեցած՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
2022թ. ապրիլի 29-ին համածառայակիցը ձերբակալվել է՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու կասկածանքով:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ինչպես նաև չհայտարարագրված ապրանքների Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Վահան Գևորգյանն (Ֆորշ) իրեն լավ է զգում, վերականգնվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց երգչի որդին՝ Արեգ Գևորգյանը:
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնք իրացվեցին քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների հետ:
Ապրիլի 29-ի և մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Ապրիլի 30-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 30-ի և մայիսի 1-ի գիշերը, մայիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 29-ին ժամը 13.30-20.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց 77-450 համարների, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշատի խճուղու, Շիրակի փողոցի, Ներքին Շենգավիթ թաղ. 6, 13, 14, 15, 16 փողոցների ջրամատակարարումը: