
46-ամյա Սևակ Ա.-ն հետախուզվում էր ավազակության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 1-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել 46-ամյա Սևակ Ա.-ն: Նա 2019 թ. մարտի 5-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (Ավազակությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: