«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Հունիսի 30-ին, ժամը 22։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան 8 շենքի մոտակայքում բարդու ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով շենքի տանիքը և գազատար խողովակը։
52-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժանմունք և հայտնել, որ հայտնաբերված թմրանյութն իրենն է։
Ոստիկանության Սևանի բաժնի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 29-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Սևանի բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Մելինե Գ.-ն, որը 2006թ. հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեականօրենսգրքի 132-րդ հոդվածի(Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 2-րդ մասի մեղադրանքով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Ռուսաստանի Պետդուման հունիսի 29-ին կայացած նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է, որ Հայաստանում ստացած ազգային վարորդական իրավունքները կարող են ընդունվել նաև ՌԴ-ի կողմից։
Հունիսի 29-ին, ժամը 07.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ջրվեժի Բանավան թաղամասի շենքերից մեկի մոտ կրակոցների ձայն է լսվել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 1-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Աճառյան փողոցի սեփական տնատիրությունների և իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան հինգշաբթի տեղեկացրել է, որ Թուրքիայում գրանցվել է կապկի ծաղիկով վարակման առաջին դեպքը, հաղորդել է Daily Sabah-ը։
Վերջերս արձանագրվում են նոր մեխանիզմով խաբեությամբ գումար հափշտակելու դեպքեր։ Նման եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ ոստիկանությունում ստացվել են բազմաթիվ հաղորդումներ։
Էդ խուժանը գլխիս ա հարվածել. զոհվածի հայրը՝ դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի մասին
Օրեր առաջ Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի էր ընկել, որը տեղափոխվել էր Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Հունիսի 2-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները ստացան տեղեկություն, որ անցած գիշերներին գողություններ են արել Ջերմուկի փողոցներում կայանված մեքենաներից: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել նաև, թե ով է կատարողը:
«Ասում են` Փաշինյանը քաղաքացիների չի ընդունում, բայց ես վաստակ ունեցող մարդ եմ». Անդրանիկ սարկավագ
Հրապարակվել է Համաշխարհային բանկի Գլոբալ Ֆինդեքս զեկույցը (2021)։ 2017 թվականից ի վեր Եվրոպա և Կենտրոնական Ասիայում հաշվետերերի թիվը աճել է 13 տոկոսով՝ հասնելով 78%-ի: Հայաստանը ֆինանսական հաստատություններում մեծահասակ հաշվետերերի թվի առումով վերջին տեղերից մեկն է զբաղեցնում:
Այսօր Գլխավոր դատախազության շենքի մոտ միջադեպ է գրանցվել 44-օրյա պատերզմում զոհված զինծառայողների ծնողների և 2 քաղաքացու միջև։
Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Իսպանական խոշորագույն պարբերական El Pais-ի թղթակից Նունո Դոմինգեսն անդրադարձել է Հայաստանում սեպտեմբերին կայանալիք համաշխարհային Starmus վեցերորդ փառատոնին։
«Քաղաքացի Ա․ Հ․-ի հանրագրի հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավարն առանց հատուկ պայմանի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համաձայնության, միանձնյա կայացրել է որոշում՝ հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման նշանակությունից փոխել է ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության՝ այն դարձնելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չմասնավորեցվող հողամաս և իրականացրել է հողամասերի վաճառք։
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» ներդրումային ծրագրով կազմել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի ազդեցության գոտում գտնվող գույքերի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:
Հունիսի 28-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 50-ամյա Արմեն Մ-ն։
Հունիսի 30-ին, ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Հունիսի 29-ի երեկոյան, Ասկերանի շրջանում տեղացած անձրևի և ուղեկցող ուժգին քամու հետևանքով, ավերածություններ են տեղի ունեցել շրջանի Ռև, Խրամորթ, Խնձրիստան և Նորագյուղ համայնքներում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հունիսի 30-ին, ժամը 01։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումները ժամեր անց արդյունք տվեցին. օպերատիվ տվյալ ստացվեց, որ գողությունն արել է տուժողի 56-ամյա հարևանը: Հունիսի 20-ի առավոտյան նա բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 30-ին ժամը 09:30-17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի Ա3 թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Քրիստափորի փողոցի, Մաշտոցի 1-50, Անկախության 1-50, Կոմիտասի 1-30, Օրբելյանների 1-50, Գուսան Աշոտի 1-50, Գ․Տաթևացու 1-30 համարների ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ: