Բաժիններ՝

Ոստիկանները հայտնաբերել են Տիրան Խաչատրյանին, որը կասկածվում է ռեստորանում կրակոց արձակելու մեջ. Shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Ռուբեն Դավթյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մաթևոսյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ էդմոնդ Այվազյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Կոտայքի մարզի «էրիկի մոտ» ռեստորանում կրակոցներ արձակած կասկածյալին:

Ըստ Shamshyan.com-ի՝ կասկածյալը ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն է:

Նրան ոստիկանները հայտնաբերել են Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրից, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:

Նրա մոտ այդ պահին եղել է նաև իր անվամբ հաշվառված ատրճանակը, և ենթադրվում է, որ հենց դրանով էլ նա կրակոց է արձակել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031