Հունիսի 21-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ ծակած-կտրած վերքերով երկու քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց:
«Թող ինքը նախորդներին քիչ քննադատի: Նախորդների ժամանակ ճանապարհի անցումը երկու ոստիկան փակում էր: Այս դեպքում հաջորդ օրն էլ երևում է, որ նույն տիպի պատմությունը կրկնվում է, էլի մի կին վազում, անցնում է փողոցը նույն տեղից: Մյուս օրը մի երիտասարդ վարորդ անճարությունից ազդանշանն էր միացրել, որովհետև մի ոստիկան սխալ ուղղություն էր տալիս, էլի նույն վայրում: Հո խոսելով չէ՞: Հազիվ գնա Մյունխենում ադրբեջանցի ժողովրդի պաշտպանը դառնա (Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու և Ալիևի հետ քննարկման մասին.- Գ.Ս.)… Ամոթ էր ուղղակի, Ալիևը քմծիծաղ էր տալիս…»։
Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Հաշվի առնելով ծրագրի ծավալները՝ նախ ընտրվում են ամենամաշվածները:
Հունիսի 26-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած-թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գավառի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ:
«Փեթակ» առևտրի կետրոնի հարևանությամբ գտնվող Երևանի Ալրաղաց կոմբինատի սյունաձև շինությունների մի հատվածն այսօր քանդվել է։ Կոմբինատը կառուցվել էր 1938թ․ և վաղուց արդեն չի գործում։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
Հայրենի գյուղատնտեսությանը պատուհասել է հերթական ճգնաժամը. գյուղմթերքի արտահանման ամենաակտիվ շրջանում Լարսը կրկին հիշեցրեց իր մասին:
Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Դպրոցական ծրագրերում դատավորի կերպարի նկատմամբ հարգանքի մասին որևէ բան չկա. Վլադիմիր Վարդանյան:
Դեպքի առթիվ 23.06.2022թ. հետաքննության մարմնի կողմից հարուցվել է քրեական գործ : Կ.Ս.-ն ձերբակալվել է, նախաքննական մարմնի 26.06.2022թ. որոշմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու համար: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հանցագործության գործիքը առգրավվել և ճանաչվել է իրեղեն ապացույց:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Նայեք, հիացեք»: Նման գրառում է արել ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում՝ կից հրապարակելով դիմորդից ստացված նամակի բովանդակությունը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների կողմից 2022 թվականի հունիսի 20-ին ԻԻՀ քաղաքացի Բ. Զ-ի կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ին հանձնված, Ավստրալիական Միություն ուղարկվող առաքանիում հայտնաբերվել է ստվարաթղթե արկղի սնամեջ կողային հատվածներում թաքնված առանձնապես խոշոր չափերի՝ 3025,76 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 07:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:49-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նման պատկերացումներ ու ընկալումներ ունեցող բոլոր մարդիկ հաշվի չեն առնում սակայն, մի պարզ փաստ։ Հենց Սուրբ Գրքում է փաստված՝ Աստված ամենքին հավասար ստեղծեց։
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 27-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ Բանավան թաղամասի թիվ 1, 2, 2/1, 2/2, 3, 4, 4/1, 5, 6, 7, 8, 8ա, 9, 10, 11, 16, 17 բազմաբնակարան շենքերի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 27-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքի, Կարճևան գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«249 հազարից մի փոքր ավելին է՝ մոտ 250 հազար այցելություն է եղել՝ ներգնա զբոսաշրջային այցելություններ։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ 2,9 անգամ ավելի է։ Սակայն 2020 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին դեռ չի հասել։ 2020 թվականի առաջին եռամսյակում 306-307 հազար այցելություն ենք ունեցել, այդ տարվա առաջին եռամսյակում դեռ կորոնավիրուս չկար, մարտի կեսերից հայտարարվեց կարանտին, ամեն ինչ փակվեց, ինչն էլ խոչընդոտեց զբոսաշրջության զարգացմանը։
Հունիսի 20-24-ը Վատիկանում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառ նախաքաղկեդոնական Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միացյալ ժողովի 18-րդ հանդիպումը:
Փաստի առթիվ Ն. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստսնի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին:
ԱՄՆ-ում հարձակման է ենթարկվել դերասան Սոս Կարապետյանը: Այս մասին դերասանը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ու ինստագրամի իր օգտահաշվի միջոցով։ Սոս Կարապետյանը մեքենայով կանգնած է եղել լուսացույցի տակ, հետևից մոտեցել են և մահակով հարվածել գլխին, մարմնի այլ մասերին, մեքենային։
Հունիսի 26-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, 27-ին կեսօրից հետո, 28-29-ն երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ: Հունիսի 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Անձի առևանգում՝ պարտքի դիմաց. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը:
Պարեկները սահմանազատել են տարածքը՝ մինչև ժամանի դատաբժիշկն ու դիատարը: Մինչ տեղում աշխատում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Թելման Մինասյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Մ.-ն էր, որը նշված տարածքի բարձրությունից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով:
Հունիսի 10-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: