Երկու պայմանագիր՝ մեկ ստորագրություն. Հայփոստը վառելիք է ձեռք բերել մեկ անձ ընթացակարգով միմյանց փոխկապակցված ընկերություններից

Հայփոստում տարին մեկնարկել են մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով երկու պետգնումով, որով «Հայփոստ» ՓԲԸ-ն ձեռք է բերել վառելիք: Նույն օրը՝ հունվարի 11-ին կնքված երկու պայմանագրերն էլ առնչվում են նույն՝ Էրեբունի 12/4 հասցեում գտնվող երկու տարբեր ընկերությունների:

Առաջին պայմանագիրը կնքվել է «Մաքս Օիլ» ՍՊԸ-ի հետ, որով ընկերությունը 3 միլիոն 640 հազար դրամով պարտավորվել է մատակարարել դիզելային վառելիք, մյուս պայմանագիրը կնքվել է «Կամօյլ» ՍՊԸ-ի հետ՝ 2 միլիոն 800 հազար դրամով հեղուկ գազի ձեռքբերման համար:

Երկու պայմանագրերում էլ երկու տարբեր ՍՊԸ-ները ներկայացրել է մեկ անձ՝ Կամո Մելքոնյանը, որը «Կամօյլ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի շահառուն է և 2017-ից հանդիսանում է նաև «Մաքս օիլ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը։

Կարդացեք նաև

Ասել է թե, երկու կազմակերպությունները փոխկապակցված են միմյանց, ու հենց միայն այդ կազմակերպություններն են կարողացել բավարարել Հայփոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031