Բաժիններ՝

Անցած տարի սննդային թունավորման դեպքերի թիվը համեմատաբար աճել է

Անցած տարի արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված թունավորման 15 դեպք՝ 2022 թվականի 7-ի փոխարեն:

Այս մասին ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը՝ 2023 թվականի գործունեության ամփոփմանը:

«Թունավորվածների ընդհանուր թիվն անցած տարի կազմել է 51՝ 2022 թվականի 38-ի դիմաց»,-մանրամասնեց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ թունավորման հիմնական պատճառ են հանդիսացել խաչաձև ախտոտումը, պահման պայմանների, լվացման և ախտահանման կանոնների խախտումները, անձնական հիգիենայի կանոնների ոչ պատշաճ պահպանումը:

Թունավորման դեպքերից 8-ը եղել է հանրային սննդի գործունեության հետևանքով, 4-ն արձանագրվել է մանկապարտեզում,իսկ մեկական՝ դպրոցում, ամառային ճամբարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031