Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի 41-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Տեղեկություններն իրացվեցին հունիսի 21-ին։ Քրեական հետախույզները կասկածվողին իրենց փողոցից բերման ենթարկեցին բաժին:
Հունիսի 23-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ միջոցառմանը մասնակցող և դրանում ներգրավված յուրաքանչյուրի անվտանգությունը երաշխավորելու նպատակով: Միջոցառման կազմակերպումը պետք է անհապաղ սկսվի ընդունող երկրում:
Մրցույթի կազմակերպման նպատակով Կառավարությունը որոշել է հերթական անգամ հսկայական միլիոններ հատկացնել մեկ անձից գնումներ իրականացնելուն՝ չկազմակերպելով որևէ մրցույթ՝ ցածր գին+ բարձր որակ ստանալու համար։
ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ տարեսկզբից աշխարհի 48 ոչ էնդեմիկ երկրներում մարդկանց շրջանում կապիկի ծաղիկով վարակվելու ավելի քան 3200 դեպք է հայտնաբերվել: Հիվանդության դեպքեր են արձանագրվել 48 երկրներում: Առ այսօր հայտնի է այս հիվանդությունից մահվան մեկ դեպքի մասին:
Հունիսի 25-ին, ժամը 10:11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 24 շենքի տանիքի թիթեղները քամու հետևանքով մասամբ պոկվել և կախվել են․ առկա է ընկնելու վտանգ:
Գրիչը․․․ No comment
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 25-ին տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում բնակվող Ղազարյանների ընտանիքը 14-րդ զավակի ծնունդով նոր ռեկորդ է սահմանել Վրաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Վրաստան» թերթը:
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդել էր, որ ըստ արտակարգ իրավիճակների ծառայությունում իր աղբյուրի՝ հունիսի 24-ին Եկատերինբուրգ – Երևան չվերթի «Սուպերջեթ» քաղաքացիական օդանավը հերմետիզացիայի ցուցիչի ակտիվացումից հետո վերադարձել է «Կոլցովո» օդանավակայան: Ինքնաթիռում եղել է 80 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
Հունիսի 25-ին, ժամը 10:49-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղից դեպի Նորավանք վանական համալիրի խաչմերուկ տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի:
Հունիսի 24-ի գիշերը Օսլոյի երկու գիշերային ակումբներում հնչած կրակոցների հետևանքով մահացել է երկու մարդ, ավելի քան տասը վիրավորվել է: Ոստիկանությունը որոշել է դեպքը հետաքննել որպես ահաբեկչություն:
Տուրիստական գործունեությամբ զբաղվող մի շարք անձինք, նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը կատարել են վերջիններիս կողմից օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով:
Քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ: Ստացած վնասվածքներից Նիկոլայ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։
Արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ հատկապես Էրեբունի համայնքի որոշ հասցեների բնակիչներից ահազանգեր ենք ստանում, որ ջրի որակը կտրուկ վատացել է։ Բնակիչները մեզ հետ զրույցում նշել են, որ անգամ գարշահոտություն են զգացել խմելու ջրից։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Մեկնած օպերատիվ խմբերը պարզեցին, որ ժամը 19.30-ին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում տուժածին հրազենից կրակել էր անհայտ անձը:
Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Փարպի գյուղի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերել զենք, որը պահում է տանը:
Նոր հետազոտության համաձայն, որը հրապարակվել է կենսաբանության եւ բժշկության բնագավառի ամենահեղինակավոր գիտական հրատարակություններից մեկում՝ The Lancet բրիտանական հանդեսում, աշխարհի բնակչության պատվաստումը գրեթե 20 միլիոն մահ է կանխել COVID-ից՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակաշրջանում։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ շուրջ երեք տասնյակ անձինք կաշառք են տվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձին, դրա դիմաց հանձնել ձևական բնույթ կրող գործնական քննություններ և սահմանված կարգի խախտմամբ ստացել վարորդական վկայականներ:
ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 20-ամյա աղջիկը ձերբակալվել է:
2019 թվականի դեկտեմբերի 2-ին Պաշտպանության բանակի (ՊԲ) հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մայրը՝ Գոհար Ֆերոյանը, պահանջում է, որպեսզի բացահայտվեն որդու մահվան հանգամանքները։
19-ամյա երիտասարդը ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցները հունիսի 17-ից պահանջում են, որ իրենց տնօրեն Աննա Սիսոյանին չտեղափոխեն այլ աշխատանքի: Խնդիրն այն է, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է նոյեմբերի 1-ին, սակայն քաղաքապետի հրամանով 20.06.2022թ. ազատվել է աշխատանքից, և նրան առաջարկվել է տեղափոխվել այլ պոլիկլինիկա:
Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել հինգ քաղաքացի: