Հարուցվել է քրեական գործ՝ շտապօգնության բաժանմունքին պատկանող ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքին պատկանող ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ:

2015 թվականի մարտի 14-ին՝ ժամը 20:55 սահմաններում, Արտաշատ-Վ.Արտաշատ ավտոճանապարհից դեպի Բերդիկ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում Դվին գյուղի բնակիչ Ա.Հակոբյանն իր վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որը վարել է Հ.Կարապետյանը։ Վթարի հետեւանքով՝ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքի բաժնի վարիչ Կ.Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի վարորդ Հ.Կարապետյանը, ուղևորներ Լ.Համբարձումյանը, Խ.Միսակյանը, «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Հակոբյանը և ուղևոր Ռ. Գասպարյանն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն։

Տեսանյութեր

Լրահոս