Վեճ և դանակահարություն` հանրակացարանի ընդհանուր օգտագործման բաղնիքում

Հուլիսի 13-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ուսի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հանրակացարանի բնակիչ, 1979 թ. ծնված Սամվել Մ.-ն:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, 1993 թ. ծնված Սրբուհի Գ.-ն հանրակացարանի ընդհանուր օգտագործման բաղնիքում, անհիմն վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է Սամվել Մ.-ի ձախ ուսին և պատճառել նշված վնասվածքը:

Սամվել Մ.-ին տրվել դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է նախաքննություն: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031