Հրդեհ` Դավիթաշենի շենքերից մեկի մուտքում

Հուլիսի 14-ին, ժամը 07.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի 4-րդ մուտքում՝ էլ. հաշվիչների վահանակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ առաջին հարկում՝ էլ. վահանակում, տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի, իսկ երրորդ հարկում վնասվել է գազատար խողովակը, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ բռնկումով:

Հրդեհը մարվել է ժամը 07.57-ին: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս