Բաժիններ՝

Պարզվել է՝ երեկ վրաերթի հետևանքով մահացած բժիշկ-հեծանվորդը աշխատում էր «Ուռոլոգիայի կենտրոն» ՓԲԸ-ում

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում քննիչ Մամիկոն Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը 30-ամյա Սուրեն Սարգսյանն էր, ով բնակվում էր Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 22 շենքում և աշխատում էր «Ուռոլոգիայի կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես պրոկտոլոգ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 14-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20.00-ի սահմաններում Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 38-ամյա Պապին Խաչատրյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի 08 ՏՏ 875 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս վրաերթի էր ենթարկել մի հեծանվորդի, ով տեղում մահացել էր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս