Կենտրոն վարչական շրջանի 80.000-ից ավելի բնակիչներ տեղական չինովնիկների մեղքով դեռ երկար ժամանակ կմնան անլույս

Հուլիսի 14-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղայան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում գտնվող թիվ 1316 էլ. ենթակայանի պատը փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ Աի արձագանքման խումբը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Shamshyan.com կայքի տվյալներով՝ փլուզման հետևանքով Կենտրոն համայնքի ավելի քան 80 հազար բնակիչ երկար կմնան անլույս:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման պատճառը ենթակայանի հարևանությամբ և նշված շենքի արանքում կառուցվող առևտրի սրահով ու գրասենյակային տարածքներով շենքի կառուցումն է, որի շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ շինարարների և նրանց պատվիրատուների անուշադրության հետևանքով մի ամբողջ թաղամաս հոսանքազրկվել է:

Նշվում է, որ դեպքի վայրում կա նաև ընկած ցուցանակ, սակայն ցուցանակը չունի կնիք: Ցուցանակի վրա գրված է պատվիրատու Մագդա Սարգսյան, կապալառու «Տրանս ունիվերսալ» ՓԲԸ, լիցենզիա համար 15 181, նախագծող «ՊատԱրմ» ՍՊԸ: Ցուցանակից պարզ է դառնում, որ պետք է կառուցվի 4 հարկանի բնակելի շենք, շինարարության սկիզբ է գրված 15.03.2013թ, ավարտը՝ 15.09.2014թ:

A8aQRTDvnt0OyqLXeL7k_tn

Տեսանյութեր

Լրահոս