Իսակովի պողոտայում բախվել են ВАЗ 21010-ն ու Авиа-ն. վերջինիս վարորդը հանկարծամահ է եղել

Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են ВАЗ 21010 մակնիշի 34 DL 894 համարանիշի և Авиа մակնիշի 67 OS 912 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Авиа-ի վարորդը ըստ նախնական տեղեկությունների հանկարծամահ է եղել` վթարի հարվածի վայրից մոտ 200 մետր մեքենայով իջնելով դեպի մաքսային կոմիտեի պահեստների մոտ:

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակցիները՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:

Քննիչի հանձնարարականով նշանակվելու են մի շարք փորձաքնություններ, այդ թվում դատաբժշկական՝ Авиа-ի վարորդի մահվան հանգամանքները պարզելու համար:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Տեսանյութեր

Լրահոս