ՊՆ նախկին գնդապետը «Տոյոտայով» դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ՍՊԸ-ի տնօրենի` կայանված ավտոմեքենային. կան վիրավորներ (լուսանկարներ)
Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 57-ամյա Տիգրան Քեշիշյանը, վարելով «Տոյոտա» մակնիշի 88 ՍՏ 887 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց պողոտայում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 69/5 հասցեի դիմաց կայանված` Գորիս քաղաքի բնակիչ, 35-ամյա Սևակ Առաքելյանին պատկանող 08 ԼՍ 889 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Տոյոտայի» վարորդ Տ. Քեշիշյանն ու ուղևոր, 51-ամյա Արևիկ Քեշիշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով Տ. Քեշիշյանը պաշտպանության նախարարության նախկին գնդապետ է և այժմ աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցերում» որպես դեպարտամենտի տնօրեն, իսկ Ս. Առաքելյանը աշխատում է «Լասս Արտ» ՍՊԸ-ի տնօրեն:
Մանրամասները՝ այստեղ: