Մահվան ելքով վրաերթ` Կոտայքի մարզում. բժիշկ-հեծանվորդը տեղում մահացել է
Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ հուլիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20.00-ի սահմաններում Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 38-ամյա Պապին Խաչատրյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի 08 ՏՏ 875 համարանիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել մի հեծանվորդի, ով տեղում մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի վայրում հավաքվածները պատմել են, որ վրաերթի ենթարկվածը մասնագիտությամբ բժիշկ էր, իսկ ոստիկաններն էլ պարզել են, որ նա Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Սուրեն Սարգսյանն էր:
Մանրամասները՝ այստեղ: