Բաժիններ՝

Մադոննայի «Living for love» քլիպի բյուրեղաքար դիմակների հեղինակը՝ Մարիաննա Հարությունյան

2014 թվականի Գրեմմի երաժշտական մրցանակաբաշխությանը աշխարհահռչակ երգչուհի Մադոննան յուրատեսակ պարային համարով ներկայացրեց իր նոր՝ «Living for love» երգը:

Պարային ներկայացման մեջ ներգրավված էին մի խումբ տղամարդիկ՝ ցուլի եղջյուրներով և արծաթափայլ դիմակներով։ Եղջյուրների հեղինակը բեմական աքսեսուարների հայտնի դիզայներ Մալակայի Հոմն (Malakai Hom) է, իսկ բյուրեղյա դիմակների հեղինակը՝ հայազգի դիզայներ Մարիաննա Հարությունյանը։

Madonna2

Madonna4

Կարդացեք նաև

Madonna7

Ավելի քան 30 տարի ԱՄՆ-ում բնակվող Մարիաննան արդեն հասցրել է համագործակցել աշխարհահռչակ փոփ երգիչներ Փինկի, Շերի, Նիքի Մինաժի, Ջասթին Բիբերի, Լեդի Գագայի և այլոց հետ։ Այն, որ հայազգի դիզայներն արդեն աշխատում է նաև Մադոննայի հետ, պարզ դարձավ փետրվարի 6-ին հրապարակված դիմակների լուսանկարից: «Ես սա պատրաստել եմ թագուհի Մադոննայի համար՝ իմ լավ ընկեր, ոճաբան Բեն Ակերլանդի օգնությամբ։ Ինձ օրհնված և երջանիկ եմ զգում»,- գրել է Մարիաննան։

Madonna

Madonna6

168.am-ի հետ զրույցում Մարիաննան պատմեց, որ Բեն Ակերլանդը խնդրել է իրեն ամբողջովին բյուրեղիկներով պատված դիմակներ պատրաստել։

Marianna«Աշխատանքը շատ բարդ էր, քանի որ ես հինգ օրում պետք է պատրաստեի 22 դիմակ։ Այդ օրերին ինձ «փրկեց» սուրճը»,- մեզ հետ զրույցում ասաց դիզայները։

Ակերլանդը Մարիաննային պատմել է Մադոննայի նոր տեսահոլովակի և երգի պատմությունը, և նրանք երկուսով համագործակցելով՝ ստացել են այդ դիմակները։ «Մադոննան մեծագույն աստղերից է, և ես միշտ երազել եմ նրա համար աշխատել։ Հնարավոր է՝ շուտով ես պատրաստեմ ինչ-որ բան հենց իր համար։ Սա կյանքիս ամենահետաքրքիր փորձառություններից էր»,- ասաց Մարիաննան։

Madonna8

Մարիաննան սկսել է զարդեր պատրաստել դեռևս 5 տարեկանից և երբեք մտքով չի անցկացրել իր հոբբին վերածել աշխատանքի։ Նա ինքնուսույց է, ոչ ոք նրան չի սովորեցրել աքսեսուարներ ստեղծել։ Հայազգի դիզայները պատրաստում է վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, մատանիներ, եղունգների համար նախատեսված զարդեր, մազակալներ, դիմակներ, բեմական տարբեր զարդեր։ Նա իր առաջին խանութը բացել է 1999 թվականին։ Իսկ այսօր նա etsy.com կայքում ունի իր օնլայն խանութը, որտեղից բոլորը կարող են գնումներ կատարել։ Մարիաննայի աշխատանքների արժեքները տարբեր են՝ 12 դոլարից մինչև 80 դոլար: Նա նաև Լոս Անջելեսում ունի սրահ, որտեղ ցուցադրում է իր աշխատանքները։

Madonna11

Այս օրերին Մարիաննա Հարությունյանը զարդեր է պատրաստում ամերիկացի դերասանուհի, երգչուհի-երգահան Արիանա Գրանդեի համար, նաև աշխատում է Դիսնեյ Հոնգ Կոնգի և «Դիսնեյլենդի» համար՝ կերպարների համար նախագծելով և պատրաստելով զարդեր։

«Մադոննայի հետ համագործակցելուց հետո իմ ցանկությունն է ՝շատ աշխատել, շատ ստեղծել և սկսել անել ուրիշ բան՝ օրինակ, իմ զարդերը ներգրավել նորաձևության հավաքածուներում»,- ամփոփեց հայ դիզայները։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս