Բաժիններ՝

Սարգիս Թաշչյանը՝ թուրքի կերպարում

Esem.am-ը գրում է. Դերասան Սարգիս Թաշչյանը տևական դադարից հետո կրկին էկրաններին է: Նա հանդես է գալիս USArmenia-ով հեռարձակվող նոր «Բախտաբեր» հեռուստասերիալում: Սարգիսը ներկայացել է նաև ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) «Հիշողություն» ֆիլմում:

««Բախտաբեր» հեռուստասերիալում կերպարս հիմնական է: Մարմնվորում եմ հերոսի մանկության ընկերոջը: Նա աղքատ ընտանիքի տղա է՝ բարի է, աշխույժ, փողոցի կյանք տեսած: Քանի որ անապահով ընտանիքից է, մանկուց աշխատել է և կրթություն չի ստացել»,- ESem.am-ին ասաց դերասանը:

Սարգսի խոսքով՝ ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Վահե Սայանից, ում հետ նախկինում ևս աշխատել են: «Երկարատեև դադարից հետո կրկին ուզում էի նկարահանվել: Նաև՝ դերասանները, տեխնիկական խումբը ոչ միայն ընկերներս են, այլև պրոֆեսիոնալ»,- ասաց Սարգիսը: Դերասանը նշեց, որ հիմնական խաղընկերների՝ Սոս Ջանիբեկյանի, Սարգիս Գրիգորյանի թեև նախկինում չի խաղացել, սակայն սովորել է, իսկ Արմուշի հետ ժամանակին ներկայացել են КВН-ում:

Թատերական ինստիտուտի դերասանական բաժինն ավարտած Սարգիսը նշում է, որ պրոֆեսիոնալ խաղընկերներ ունենալը շատ լավ է, քանի որ բոլորը լուրջ են մոտենում աշխատանքին, իսկ տեսարանի ստացվել-չստացվելը կախված է նաև խաղընկերոջից:

Անդրադառնալով «Հիշողություն» ֆիլմին՝ նա հայտնեց, որ մարմնավորել է թուրքի:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս