Միհրան Ծառուկյանի ընտրյալը Վարդան չէ. ESem.am
Օրերս ESem.am-ը հրապաակում էր արել, որ երգիչ Միհրան Ծառուկյանը ընտրյալ ունի: Վերջինս բնակվում է Ռուսաստանում: Միհրանը չէր հերքել տեղեկությունները, սակայն մանրամասներ հայտնել էլ չէր ցանկացել:
Հրապարակումից հետո ESem.am-ը բազմաթիվ նամակներ է ստանում ընթերցողներից: Խոսակցությունների ալիք է բարձրացել, որ Միհրանի ռուսաստանաբնակ ընտրյալը մերկապարուհի Վարդան է:
Կայքի հետ զրույցում Միհրանը հերքեց լուրերի իսկությունը՝ նշելով, որ բացարձակ կապ չունի Վարդայի հետ: Ըստ նրա՝ խոսակցությունները սկսվել են մի քանի հոգու պատճառով, ովքեր համացանցում տարածել են լուրեր, թե իր ու Վարդայի միջև ինչ-որ կապ կա:
«Տեսահոլովակից հետո մեկ կամ երկու անգամ եմ հանդիպել Վարդային: Նրա հետ շատ լավ հարաբերություններ ունենք, սակայն նույնիսկ մտերիմ չենք: Այնպես չէ, որ մշտական կապի մեջ ենք, պարբերաբար զանգում ենք իրար»,- ընդգծեց երգիչը: