Բաժիններ՝

Շատ գովազդ և ոչ միայն․ Xiaomi սմարթֆոնների հիմնական թերությունները

Նյարդայնացնող ծանուցումները, անօգուտ հավելվածների փունջը և այլ խնդիրները սպանում են հարմարանքն օգտագործելու ամբողջ հաճույքը:

Xiaomi-ն միշտ «լավագույնն է՝ վճարված գումարի դիմաց»: Չինական ընկերության սարքերը ունեն հիանալի գործիքակազմ, գերազանց տեսախցիկներ, դրանք լավ հավաքված են և միևնույն ժամանակ էժան են, ուստի դրանք շատ տարածված են:

Բայց այս ամենի հետ մեկտեղ, Xiaomi սարքերն ունեն մեկ թույլ կետ, սա MIUI-ի ամպային համակարգն է: Շատ կասկածելի դիզայնը, ծրագրերի ծանրաբեռնվածությունը և անվերջ գովազդային պաստառները բազում գնորդների համար չեզոքացնում են ապարատների բոլոր առավելությունները: Ահա ընդհանուր առմամբ 5 հիմնական թերություն՝ MIUI-ի և Xiaomi սմարթֆոնների վերաբերյալ:

1․ Շատ գովազդ

Xiaomi սմարթֆոնները պարզապես լցված են գովազդներով: Գովազդներ կան «Երաժշտություն» և «Տեսանյութեր» ծրագրերում, «Ներբեռնումներում» և «Անվտանգությունում», նույնիսկ պարամետրերում և թղթապանակներում: Սա շատ նյարդայնացնում է:

Xiaomi-ն նրբորեն անվանում է այս անվերջ գովազդները «առաջարկություններ»: Եվ դրանք համակարգին ոչ մի գեղեցկություն կամ հարմարավետություն չեն ավելացնում: Արժե նախևառաջ ձերբազատվել դրանցից:

Խնդիրը լուծելու համար պետք է անջատեք բոլոր գովազդները ծրագրային ապահովումներից։ Բացի այդ կարող եք բեռնել գովազդները արգելափակող ծրագրեր։

2․ Շատ ծանուցումներ

Սմարթֆոնում անընդհատ հայտնվում են նոր ծանուցումներ, անգամ եթե այդ պահին սմարթֆոնը չեք օգտագործում։

MIUI-ն անընդհատ Ձեզ առաջարկներ է անում՝ ինչ-որ բան գնելու, ինչ-որ բան բացելու կամ ինչ-որ բան ներբեռնելու: Ձեզ միշտ խոստանում են անակնկալներ և նվերներ, ուղարկել էմոջիներ և այլ կասկածելի բաներ:

Իմացեք, թե ինչպես ստեղծել շարժական ծանուցումներ և անջատել այն ամենը, ինչ Ձեզ հարկավոր չէ: Երբ Xiaomi-ից ստանում եք հերթական ծանուցումը, սովորության համաձայն մի սահեցրեք այն աջ: Սահեցրեք ձախ և ընտրեք «ցուցադրել ծանուցումները» հրամանը։

3․ Շատ ավելորդ ծրագրեր

MIUI-ն Bloatware ծրագրերի իրական խառնաշփոթ է: Xiaomi-ի ամպային ծառայություններ, հակավիրուսային ծրագրեր, խաղեր, Xiaomi-ի ծրագրերի խանութ, որը անհրաժեշտ է միայն Չինաստանում, Xiaomi ֆորում, մաքրող հավելված, որն անընդհատ փորձում է ինչ-որ բան «օպտիմիզացնել»: Դուք պետք է ազատվեք այս բոլոր ծրագրերից, հակառակ դեպքում կարող եք պարզապես շփոթվել:

Անհրաժեշտ ծրագրերը կարող են անջատվել ծրագրի պարամետրերում: Բացեք «Կարգավորումներ» → «Բոլոր ծրագրերը», ընտրեք ծրագիրը և սեղմեք «Անջատել» հրամանը: Դրանից հետո ծրագիրը կվերանա աշխատասեղանից և կդադարի գործել: Բայց դա դեռ տեղ է գրավելու և հաջորդ թարմացումով հեշտությամբ կարող է միանալ նորից։

4․ Հասանելի ծրագրերի անօգուտություն

Xiaomi-ի ներկառուցված նվագարկիչը, վիդեո նվագարկիչը և ծրագրային որոշ ապահովումներ շատ միջակ են. դրանց գործառույթներն ու պարամետրերը քիչ են, շատ են գովազդներ, իսկ ինտերֆեյսը, ինչպես ասում են, բոլորի համար չէ: Ձեզ պարզապես անհրաժեշտ չէ MIUI հակավիրուսային միջոցը: Համակարգում մաքրողներն ու օպտիմիզատորները անօգուտ են:

Ընդհանուր առմամբ, բոլոր այս ծրագրերը բոլորովին անօգուտ են որևէ բանի համար․ դրանք որոշակի օգուտ են բերում միայն Չինաստանի բնակիչներին:

Ջնջեք կամ անջատեք այս բոլոր հավելվածները և դրա փոխարեն բեռնեք ավելի օգտակարներն ու տարածվածները։

5․ Ոչ հարմար աշխատասեղան

Xiaomi սմարթֆոնները ունեն բավականին գեղեցիկ ինտերֆեյս՝ օգտակար ժեստերով: Բայց ներկառուցված լաունչերը լավը չէ։
Այն չունի կիրառման մենյու, այնպես որ բոլոր ծրագրերը աշխատասեղանի վրա են, և այս կույտը շատ քաոսային է թվում: Շատ ժամանակ է պետք ծախսել բոլոր հավելվածները դասավորելու համար։

Խնդիրը լուծելու համար պետք է ներդնել ցանկացած այլ լաունչեր։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս