Բաժիններ՝

«Facebook»-ը կաջակցի սևամորթներին պատկանող կազմակերպություններին

«Facebook» սոցիալական ցանցը կծախսի 200 միլիոն դոլար՝ աջակցելու սևամորթներին պատկանող բիզնեսին և կազմակերպություններին: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Շերիլ Սենդբերգը:

«Մենք միավորել ենք մեր աշխատակիցների տարբեր խմբերի գաղափարաներն այն մասին, թե ինչպես կարող ենք ավելի լավ պայքարել ռասայական անարդարության դեմ: Մենք կհատկացնենք 200 միլիոն դոլար, որպեսզի աջակցենք սևամորթներին պատկանող բիզնեսին ու կազմակերպություններին»,-ասված է Սենդբերգի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ում ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սրվեցին ռասայական խնդիրները, բողոքի ացիաներ անցկացվեցին ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ բազմաթիվ այլ երկրների տարբեր քաղաքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930