WhatsApp մեսենջերի ներկայացուցիչներն ասել են, որ իրենք չեն սահմանափակելու օգտվողներին, ովքեր չեն ընդունել նոր կանոնները։
Սմարթֆոնն արագ լիցքաթափվո՞ւմ է: PCloud-ի մասնագետները վերլուծել են, թե ինչպես են ազդում հայտնի բջջային հավելվածները, և հրապարակել մարտկոցը վատնելու առումով առավել վնասակար ծառայությունների, սոցիալական ցանցերի և մեսենջերների ցուցակը: Այդ մասին գրում է Daily Express-ը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստվում է սկսելու Միացյալ Նահանգների Facebook ընկերության կողմից մրցակցության կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ պաշտոնական հակամենաշնորհային հետաքննություն:
Xiaomi-ն թողարկել է Redmi Note 8 սմարթֆոնի նորացված տարբերակը, որն առաջին անգամ ներկայացվել է 2019 թվականի օգոստոսին: 2021 թվականի մոդելը պահպանում է իր ճանաչելի դիզայնը և ներսում միայն փոքր-ինչ է փոխվել:
Apple-ը թողարկել է iOS 14.6-ի և iPadOS 14.6-ի վերջին տարբերակները: Թարմացումներն արդեն հասանելի են iPhone-ի և iPad-ի վրա տեղադրելու համար: Բարելավումների ցանկը փոքր է, բայց որոշ փոփոխություններ կարելի է անվանել երկար սպասված:
Օգտագործողները բավական ժամանակ ունեն նոր զննարկիչ ընտրելու համար:
«Որակյալ տեխնոկրթություն ստանալու համար կարիք չկա հայրենիքից մեկնելու, կարելի է պարզապես արտասահմանը բերել տուն, իսկ մեր օրերում դա շատ հեշտ է՝ բացում ես համացանցը, որոնում ես քեզ հետաքրքիր նյութը, գտնում ու սովորում։ Այս փոքրիկ հողակտորին մեծ ուղեղներ են պետք, հակառակ դեպքում չենք աճի։ Եթե ինչ-որ դեպքում հեռանամ երկրիցս, ապա միայն հենց այս հողի վրա ինչ-որ բան փոխելու նպատակով»,- ասում է Տաթևիկը։
«Վերջին իրադարձությունները, որոնք տեղի ունեցան, նկատի ունեմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, ցույց տվեց, որ գիտությունը սկսել է սկզբունքային դեր խաղալ պետության անվտանգության ապահովման հարցում»,- «Մեդիա կենտրոնում» «Գիտություն, անվտանգություն, պետություն. ո՞րն է գիտության դերը անվտանգության ապահովման և պետության զարգացման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, Հայ-ռուսական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի և նանոէլեկտրոնիկայի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:
Տարեսկզբին համացանցում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Honor ապրանքանիշի սմարթֆոնները, որոնք առանձնացել են Huawei-ից, շուտով կրկին վերադառնալու են Google-ի ծառայություններին: Արտադրողը երկար ժամանակ չէր մեկնաբանում այս լուրերը, բայց այժմ հաստատեց դրանք:
Չինական «Չժուժուն» մարսագնացը մայիսի 22-ին բարեհաջող իջել է հարթակից և սկսել Մարսի հետազոտությունը:
Starlink արբանյակային ինտերնետի արագությունը հասել է ռեկորդային բարձրության: Այդ մասին հայտնում է Wccftech հրատարակությունը:
Ամերիկացի գործարար, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը «Նոր գիտելիքներ» մարաթոնի շրջանակներում պատասխանել է այն հարցին, թե 50 տարի անց ինչ փոփոխություններ է տեսնում աշխարհում:
Project Starline ընկերության նախագիծը թույլ է տալիս վերստեղծել զրուցակցի եռաչափ մոդելը և ապահովել ներկայության էֆեկտ ՝ օգտագործելով «կախարդական պատուհանը»:
Առաջին հերթին, իհարկե, օպերացիոն համակարգի վերջին տարբերակը ձեռք են բերելու Pixel ընտանիքի Google ֆիրմային սարքերը:
«Երկակի նշանակության ծրագրեր են ներառել, որոնք նաև ռազմական ոլորտում են կարևոր: Ասենք՝ ֆիզիկոսներ, որոնք կարող են ծառայել ռազմական ոլորտին, այդպիսի մասնագետներ են սկսելու պատրաստել, ու կարծես թե դա մի փոքր նպաստել է, որ դիմելիությունն աճի: Գիտությունը ծանր ոլորտ է, սովորաբար գալիս են նվիրյալները: Փող վաստակելու համար գիտություն իմաստ չունի գալ»,- եզրափակեց Արեգ Միքայելյանը:
Շորթող ծրագրերը հաճախ են հիշատակվում կիբեռսպառնալիքների քննարկման ժամանակ, որոնց ընկերությունները կարող են բախվել 2021 թվականին։ Չարագործները շատ առաջ են գնացել նման ծրագրերի ստեղծման գործում, ինչը հաստատվում է նման հարձակումների մասին պարբերաբար տարածվող նորություններով։ Այնուամենայնիվ, ցանցահենները կարողանում են թաքցնել, թե ինչպես է կազմակերպվում շորթող ծրագրերի էկոհամակարգը
Ձեռնարկիչ Իլոն Մասքը ելույթ կունենա «Նոր Գիտելիք» համաժողովում, որը տեղի կունենա մայիսի 20-ից մինչև 22-ը, մայիսի 20-ին հայտնել է ՌԴ-ի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն միջոցառման բացմանը:
Google I/O համաժողովում, որն այս տարի ընթանում է առցանց, Android 12-ն առաջին անգամ պաշտոնապես ցուցադրվեց:
Letsgodigital-ն ուշադրություն է հրավիրել Xiaomi նոր արտոնագրի վրա, որը նկարագրում է մոդուլային դիզայնով սմարթֆոնը:
Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել ոչ թանկ սմարթֆոն՝ հինգերորդ սերնդի շարժական ցանցերում աշխատանքի օժանդակությամբ: Galaxy A22 նորույթի հավաստագրման մասին հաղորդել է Gizmochina-ն։
Օգտագործեք KeePass կամ Enpass: Գաղտնաբառերի այս մենեջերները հավատարմագրերը պահում են իրենց անվտանգ ծածկագրված տվյալների շտեմարաններում, որոնք կարող եք պահել ցանկացած վայրում՝ կոշտ սկավառակի վրա, արտաքին կրիչի վրա կամ ձեր ամպային պահեստում: Կա նաև BitWarden-ի նման մի ծրագիր, ընդհանուր առմամբ, առաջադեմ օգտվողներին հնարավորություն է տալիս գաղտնաբառերի համար ստեղծել իրենց սեփական մինի-սերվերը: Եվ ձեր հավատարմագրերը միայն ձեզ են պատկանելու:
Microsoft-ի հիմնադականին դուրս գալ ԱՄՆ-ի այդ կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմից՝ աշխատակցուհիներից մեկի հետ անվայել հարաբերությունների մեղադրանքի հետաքննության պատճառովիր Բիլ Գեյթսը հարկադրված է 2020 թվ:
Ֆիշերները Microsoft 365-ի կորպորատիվ օգտատերերի հաշիվներին տիրանալու համար սկսել են վտանգավոր նորարարություն կիրառել՝ վնասակար նամակում հղման փոխարեն ուղարկելով html-ֆայլ։ Այս մասին տեղեկացնում է «Կասպերսկի» ընկերությունը։
Մեքսիկացի գիտնականները գտել են դինոզավրի՝ նախկինում անհայտ տեսակ, որը տարբերվում է իր նմաններից գլխի կատարով:
Միջոցառմանը ընկերությունը հայտարարեց, որ Bespoke սառնարանները հասանելի են դարձել ամբողջ աշխարհում և հայտարարեց Bespoke Kitchen համալիրը, որն իր մեջ ներառում է նոր տնային սարքեր և ինտեգրված IoT լուծումներ, որոնք կարող են առօրյա կյանքը դարձնել ավելի անհատականացված, ճկուն և «խելացի»:
Google- ը խոշոր թարմացում է պատրաստում իր սմարթֆոնների համար:
Ճապոնական թանկարժեք տոստերների արտադրող Balmuda-ն որոշել է թողարկել սմարթֆոններ:
Չինական «Տյանվեն» անօդաչու ավիատիեզերական սարքը մայիսի 15-ին բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա:
«Մենք, որ գտնվում ենք ու շարունակելու ենք գտնվել ճգնաժամային իրավիճակում, պետք է տանք համապատասխան արձագանք։ Մենք պետք է լինենք ճկուն, պետք է գործենք արագ և արդյունավետ աշխատենք։ Նայելով թե կարճաժամկետ, և թե հեռանկարային նպատակներին՝ սարսափելի կարևոր է, որ մենք ստեղծենք այնպիսի կրթական և գիտական էկոսիստեմ, որը կարողանում է ոչ միայն ոլորտային խնդիրները լուծել, այլև մեր տնտեսական, պաշտպանական և անվտանգության խնդիրները»։