Meta-ի նոր ծառայությունը կկենդանացնի երեխաների նկարները
Ծառայությունն աշխատում է միայն մարդկանց պատկերներով և «հումանոիդ» ֆիգուրներով, որոնք ունեն ոտքեր, ձեռքեր և գլուխ:
Meta AI-ի մշակողները թողարկել են արհեստական ինտելեկտի միջոցով երեխաների նկարներն անիմացիա դարձնելու պարզ գործիք: Այն հասանելի է առցանց բոլորի համար:
Ծառայության մեջ անհրաժեշտ է ներբեռնել գծանկար կամ էսքիզ, որը պատկերում է մարդու կամ ինչ-որ կերպարի՝ հեշտությամբ տարբերվող վերջույթներով և գլխով: Հենց այս կետերն են AI-ն օգտագործում՝ որպես հղում հետագա անիմացիայի համար:
Բեռնման փուլում օգտատերը կարող է օգնել ծրագրին առանձնացնել ձևը ֆոնից՝ նկարելով առաջին պլանը կամ հետին պլանը: Իսկ անիմացիան ստանալուց հետո կարող եք ընտրել շարժման բնույթը՝ դա կարող է լինել պար, վազք կամ ինչ-որ զվարճալի զբաղմունք։ Անիմացիայով կարելի է կիսվել ընկերների հետ։
Սիրարփի Աղաբաբյան