Խոսքը iPhone SE շարքի մասին է, որի նոր մոդելը կհայտնվի 2022 թվականին։
Ժամանակի ընթացքում այն կկարողանա ամբողջությամբ փոխարինել Միջազգային տիեզերական կայանը:
Թվային աշխարհում սպառնալիքներից պաշտպանության ոլորտն արդեն պետք է ապավինի ոչ թե կիբեռանվտանգության, այլ կիբեռիմունիտետի գաղափարին՝ արտադրական (գործառնական) համակարգերի հիմքում դնելով այնպիսի ենթակառուցվածք, որի սարքերը, ծրագրաշարը և ներքին ու արտաքին հաղորդակցության ուղիները պաշտպանված են լռելյայն, ի սկզբանե։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
«Կասպերսկի» ընկերության փորձագետները խորհուրդ են տալիս օգտատերերին շտապ թարմացնել Windows-ը՝ չորս վտանգավոր խոցելիություն փակելու համար։ Նրանք տեղեկացնում են, որ Microsoft Windows-ի վերջին թարմացմամբ փակվել է ընդհանուր առմամբ միանգամից 71 խոցելիություն։
Լոնդոնի կայսերական քոլեջի կենսաբան Ջոզեֆ Տոբիասը և ազատ բնապահպան Ռոբերտ Ուիլյամսը Գանայի անձրևոտ անտառում հայտնաբերել են հսկա բու, որը վայրի բնության մեջ չէր երևացել վերջին 150 տարվա ընթացքում:
Գիտնականները պնդում են, որ սուրճը բարենպաստ ազդեցություն ունի որոշ հիվանդությունների բուժման գործում։
Երկար սպասված iPhone 13-ը Apple- ից, Xiaomi 11T Pro առաջատար ֆլագմենը, ինչպես նաև նոր սմարթֆոն Samsung-ից:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Դանա-Ֆարբերի ուռուցքաբանության ինստիտուտի ամերիկացի գիտնականները պարզել են, որ դիետիկ սննդակարգը դանդաղեցնում է քաղցկեղային ուռուցքների զարգացումը: Համապատասխան հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում։
«Արցախում աստղադիտարան հիմնադրելը մեր երազանքներից մեկն էր, բայց որոշեցինք սկսել աստղադիտական լաբորատորիայից: Արդեն կա երիտասարդ երկու աշխատակից, ովքեր ավարտել են ֆիզիկայի ֆակուլտետը, հետաքրքրված են աստղագիտությամբ: Կկազմակերպենք համատեղ գիտաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, երիտասարդական դպրոցներ, կանցկացնենք աստղադիտական դասախոսություններ Արցախի պետական համալսարանում, Արցախի դպրոցներում և այլ կրթական կենտրոններում, ինչպես նաև Արցախի ուսանողները և դպրոցականները հնարավորություն կունենան պարբերական այցեր կատարել Բյուրականի աստղադիտարան»:
Ամերիկյան Tesla Inc. ավտոմոբիլներ արտադրողը երրորդ եռամսյակում ռեկորդային զուտ շահույթ եւ հասույթ է ստացել։
Pixel 6-ի և Pixel 6 Pro-ի մեկնարկի ժամանակ Google-ը թողարկել է Android 12-ի վերջնական տարբերակը: Թարմացումների առաջին ալիքը ներառում է Pixel 3-ը և ավելի նոր սմարթֆոններ. Ներառյալ՝ Pixel 3A, Pixel 4, Pixel 4A, Pixel 4A 5G, Pixel 5 և Pixel 5A:
Instagram-ը հայտարարել է մի շարք նոր հնարավորությունների մասին, որոնք լինելու են ինչպես Feed-ում, այնպես էլ Reels-ում: Փոփոխություններն անդրադարձել են նաև համակարգչից տեղադրման վրա: Հրապարակումներն արդեն կարող են կատարվել նաև համակարգչից: Առանձնահատկությունը, որը փորձարկվել է այս ամառ, կգործարկվի հինգշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, հաղորդում է TechCrunch-ը:
Մարկ Ցուկերբերգը ցանկանում է հայտնի դառնալ մետատիեզերքի ստեղծմամբ, գրում է The Verge-ը:
Հայաստանում 2021-ի ապրիլ-հունիսին օգտատերերի համակարգիչների 24,89%–ը բախվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 8,93%, իսկ Ադրբեջանում՝ 29,56%:
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը 75 տարեկան է: Աստղագիտության ոլորտում առկա խնդիրների, ակնկալվող քայլերի, ստացած հնարավորությունների ու դրանք հմտորեն կիրառելու շուրջ զրուցել ենք երիտասարդ աստղագետ, «Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն» մասնագիտությամբ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հասմիկ Անդրեասյանի հետ:
Գերմանիայի Գյոթինգենի եւ Մյունխենի համալսարանների հետազոտողներն արյան մեջ հայտնաբերել են կենսաբանական հայտանիշեր, որոնց բարձր պարունակությունը կարող է մատնանշել մոտեցող դեմենցիան: Համապատասխան հոդվածը հրապարակվել է EMBO Molecular Medicine հանդեսում։
United Launch Alliance ընկերության Atlas V կրոն հրթիռը տիեզերք է ուղարկել Lucy հետազոտական զոնդը, որն ուսումնասիրելու է Յուպիտեր մոլորակի տրոյական աստերոիդները:
Ամռան սկզբից Հայաստանում Viber-ի կողմից օգտատերերի բողոքների հիման վրա արգելափակվել է խարդախության նշաններ ունեցող շուրջ հարյուրավոր հաշիվներ: Հանցագործները հաճախ օգտագործում են հանրաճանաչ մեսենջերները՝ բանկերի հաճախորդների հետ կապ հաստատելու համար: Viber-ը նախազգուշացնում է ռիսկերի մասին և հիշեցնում՝ ինչպես պաշտպանվել, եթե խաբեբաները կապվում են ձեզ մեսենջերով:
Անտարկտիկայի Ամունդսեն-Սքոթ կայանի օդերևութաբանները հայտնել են, որ այս տարի Հարավային բևեռում գրանցվել է ռեկորդային ցուրտ ձմեռ:
Tesla Inc ամերիկյան ավտոարտադրողն իր կենտրոնակայանը Կալիֆոռնիայից տեղափոխում է Օսթին (Տեխասի նահանգ), որտեղ ընկերությունն անցյալ տարի սկսել է ձեռնարկության կառուցումը։
Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն 2021 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել է «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմտրի Մուրատովին եւ ֆիլիպինցի լրագրողուհի Մարիա Ռեսային: Դափնեկիրներին հոկտեմբերի 8-ին հայտարարել է կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս Անդերսենը։
Տանզանիացի գրող Աբդուլռազք Գուրնան դարձել է գրականության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր: Հոկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել է Շվեդիայի ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։
Սիլիկոնյան հովտի մեծահարուստների շրջանում նոր միտում է ծերացման դեմ պայքարող ստարտափներում ներդրումներ կատարելը: Ներկայացնենք մի քանի ընկերությունների օրինակներ։
Քիմիայի բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել են Բենիամին Լիստին եւ Դեւիդ Մակմիլանին ասիմետրիկ օրգանակատալիզի զարգացման համար: Այդ մասին իր կայքում գրում է Նոբելյան կոմիտեն:
Համակարգին տրվել է Snow Cone անունը՝ մանրացված սառույցով աղանդերի տեսակ, որոնք սովորաբար մատուցվում են թղթե կոների մեջ:
Օրերս Facebook-ի բոլոր ծառայությունները մի քանի ժամով չէին գործում, ինչը լուրջ իրարանցում էր առաջացրել ամբողջ աշխարհում։ Մարկ Ցուկերբերգը, ով այս խափանման պատճառով կորցրեց մոտ 6,6 միլիարդ դոլար, ներողություն խնդրեց համակարգի ամենախոշոր խափանման համար։ Սակայն սա գործարարի միակ ձախողումը չէր վերջին տարիներին։
2021 թվականին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել են երեք գիտնականների՝ ամերիկացի Սյուկուրո Մանաբեին, գերմանացի Կլաուս Հասելմանին եւ իտալացի Ջորջիո Պարիզիին: Շվեդիայի Թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմտեն նշել է նրանց ճեղքումային ավանդը բարդ համակարգերի ուսումնասիրման բնագավառում։
Ցանցահենների ֆոռումներից մեկի օգտատերը վաճառքի է հանել Facebook սոցցանցի ավելի քան 1,5 մլրդ օգտատիրոջ անձնական տվյալներ: Այս մասին հայտնում է Privacy Affairs պորտալը:
ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է սյունակապ կառույց: