
Apple-ը 11 խանութ է փակել Նյու Յորքում COVID-19-ի բռնկման պատճառով

Apple Inc. կորպորացիան հայտարարել է, որ անորոշ ժամկետով Նյու Յորքում 11 խանութ կփակի այս քաղաքում կորոնավիրուսով հիվանդացության բռնկման պատճառով: Ընկերությունում հավաստիացրել են, որ հետեւում են իրադրությանը եւ միջոցներ են ձեռնարկում իրենց աշխատակիցների ու սպասարկյալների առողջության պաշտպանության համար։
Apple-ի խանութներ կփակվեն Մանհեթենում, Բրուքլինում, Բրոնքսում եւ Սթեյթեն-Այլենդում: Գնորդները կկարողանան այս խանութներից իրենց առցանց-պատվերները վերցնել փողոցում:
Դեկտեմբերի սկզբին ընկերությունը հայտարարել է նաեւ Աննապոլիսում, Մայամիում, Օնտարիոյում եւ Օտտավայում խանութները ժամանակավորապես փակելու մասին: Միաժամանակ Apple-ը խստացրել է առեւտրի կետեր այցելելու կանոնները. սպասարկյալները պետք է լինեն դիմակներով:
Ավելի վաղ ընկերությունը դա պահանջել է միայն այն տարածաշրջաններում, որտեղ իշխանությունները համապատասխան որոշում էին ընդունել: 2020 թվականի սկզբին ԱՄՆ-ում COVID-19-ի համավարակի առաջին ալիքի ժամանակ Apple-ն ստիպված է եղել փակել իր բոլոր խանութները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: