Բաժիններ՝

Որ iPhone-ները կստանան iOS 16

Որոշ հին սարքեր չեն կարողանա թարմացնել Apple-ի օպերացիոն համակարգի վերջին տարբերակը։

Սմարթֆոնների ցանկը հրապարակել է ֆրանսիական iPhone Soft պորտալը։ Աղբյուրի համաձայն՝ նրանք ունեն «Apple-ից ծրագրավորող ընկեր», ով կիսվում է ստուգված տեղեկություններով։ Թե որքանով է այս տեղեկությունը ստույգ, առայժմ հնարավոր չէ ասել։

Ակնկալվում է, որ նոր ՕՀ-ի դեբյուտը կլինի iPhone 14-ի մեկտեղ: Բացի նոր շարքից, հետևյալ սարքերը կկարողանան աշխատել iOS 16-ով․

• iPhone 13 / mini / Pro / Pro Max;

• iPhone 12 / mini / Pro / Pro Max;

• iPhone SE 2020;

• iPhone 11 / Pro / Pro Max;

• iPhone XS / XS Max;

• iPhone XR

• iPhone X;

• iPhone 8 / Plus;

• iPhone 7 / Plus.

iOS 16-ը հասանելի չի լինի ներբեռնման համար A9-ի վրա հիմնված սարքերով, մասնավորապես՝

• iPhone 6s / Plus;

• iPhone SE (2016):

Ի հավելումն iPhone-ների տվյալների, աղբյուրը նշում է iPad-ի մոդելներ, որոնք չեն կարող թարմացվել iPadOS 16-ով.

• iPad Mini 4;

• iPad Air 2;

• iPad 5;

• iPad Pro (2015):

Թե ինչ փոփոխություններ կբերի թարմացումը, առայժմ հնարավոր չէ ասել։ Հնարավոր է, որ Apple-ը մեծ խաղադրույք կատարի AR-ի և VR-ի վրա՝ հատկապես հաշվի առնելով բազմաթիվ լուրերը խառը իրականության առաջին ականջակալի շնորհանդեսի մասին։ Սպասվում է, որ iOS 16-ի հնարավորությունները կբացահայտվեն հաջորդ տարվա հունիսին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս