Ավստրալացի աստղագետները հայտնաբերել են Կենտավրոս համաստեղության ամենաարագ աճող սև խոռոչը

Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագետների խումբը հայտնաբերել է վերջին 9 միլիարդ տարվա ընթացքում ամենաարագ աճող սև խոռոչը: Այս մասին հոդվածը հրապարակվել է arXiv.org էլեկտրոնային preprint կայքում և հրապարակման է ներկայացվել Publications of the Astronomical Society of Australia ամսագրում։

Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագետների խումբը օգտագործել է SkyMapper Southern Sky Survey-ի տվյալները:

Հոդվածում նշվում է, որ գերզանգվածային սև խոռոչը, ավելի մեծ է, քան Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող սև խոռոչը: Համեմատելի չափերի այլ սև խոռոչներ դադարել են նույնքան արագ աճել միլիարդավոր տարիներ առաջ: Այն կարելի է տեսնել նաև լավ սիրողական աստղադիտակով, մինչդեռ այն գտնվում է Երկրից մոտ 7 միլիարդ լուսատարի հեռավորության վրա:

Նշվում է, որ Արեգակնային համակարգի մոլորակների բոլոր ուղեծրերը կտեղավորվեն այս սև խոռոչի հորիզոնում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930