Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) եւ վերջինիս գործընկերներն անցյալ տարի 37 անգամ գաղտնի տեղեկությունների հափշտակամն օբյեկտներ են դարձել:
Եթե ընտանիքում շատ երեխաներ կան, քաղցկեղով հիվանդանալու վտանգն ավելի փոքր է:
«5 տարի է՝ զբաղվում եմ լուսանկարչությամբ: Երկնային մարմիններից առաջինը Լուսինն եմ լուսանկարել, հետո անզեն աչքով տեսա Ծիր կաթին գալակտիկան, փորձեցի լուսանկարել: Այս ամենը գերեց ինձ, ու սկսեցի բացահայտել մնացածը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է ԱՊՀ գիտնականների 2-րդ ֆորումը, որի հիմնական նպատակն է՝ ակտիվացնել և զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը, մշակել առաջարկություններ՝ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացման համար, նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը, փորձի փոխանակմանը:
Ֆրանսիացի գրող Մարիզ Կոնդեն կստանա «գրականության այլընտրանքային Նոբելյան մրցանակը», որը հիմնել է Շվեդիայի Նոր ակադեմիան:
Apple ընկերության արտադրության iMac սեղանի համակարգիչների եւ MacBook նոութբուքերի համաշխարհային վաճառքները 2018 թվականի երրորդ եռամսյակում 11 տոկոսով կրճատվել են անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:
Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy A9 քառախցիկ սմարթֆոնը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ազդարարում է նոր գիտահետազոտական կրթաթոշակների հայտերի ընդունման փուլի մեկնարկը։
Ամերիկացի գիտնականները մշակել են մի գործվածք, որը կարող է գույնը եւ նախշը փոխել սմարթֆոնի տիրոջ կողմից հատուկ հավելվածի օգտագործմամբ:
Յորքի համալսարանի գիտնականներն իրենց կատարած հետազոտության հիման վրա հանգել են այն եզրակացության, որ մարդը միջին հաշվով ունակ է իր հիշողության մեջ պահել մինչեւ 5 հազար դեմք:
Փորձագետները iPhone-ը համարել են շուկայի ամենապաշտպանված սմարթֆոնը:
Չինաստանի Ցինհայի նահանգում գործարկվել է երկրում առաջին խոշոր կոմերցիոն արեւային էլեկտրակայանը:
Ռուս-ամերիկյան «Վեներա-Դ» առաքելության արձակումը մոլորակի ուսումնասիրման համար պլանավորվում է 2026 թվականին:
Կանադացի բժիշկները հավաքել են այն բանի բազմաթիվ վկայություններ, որ քաղցաբուժությունն իրոք օգնում է ազատվելու երկրորդ տիպի շաքարախտից եւ վերականգնելու ինսուլինային համակարգի բնականոն աշխատանքը:
NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը չի բացառել, որ, բացի Երկրից, Արեգակնային համակարգում կարող է կյանք գոյություն ունենալ էլի ինչ-որ տեղ։
Google ընկերությունը հայտնել է, որ անհատական օգտատերերի համար փակելու է իր Google+ սոցիալական ցանցը:
Intel ընկերությունը ներկայացրել է իններորդ սերնդի Core նոր պրոցեսորները:
Հանգստյան օրերին կայացավ ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը: Բացի ստարտափներից և ՏՏ ընկերություններից, ցուցահանդեսին մասնակցում էին նաև Հայաստանով և Արցախով սփռված շուրջ 230 դպրոցների «ԱրՄաթ» կրթական ցանցի սաները:
ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի եւ Մայոյի կլինիկայի գիտնականները պարզել են, որ ֆիզեթին բնական նյութը, որը պարունակում են բանջարեղենի ու մրգերի շատ տեսակներ, դրական ազդեցություն է գործում մարդու առողջության եւ կյանքի տեւողության վրա:
Հայկական gg ընկերությունն այս օրերին ընթացող «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է իր նոր պրոդուկտը:
Հունաստանում գտել են այն մասնավոր ձեռնարկատերերի գործունեությանը հետեւելու տեխնոլոգիական եղանակը, որոնք աշխատում են զբոսաշրջության բնագավառում եւ խուսափում են հարկեր վճարելուց:
Մարդու սթրեսը սոխի եւ վայրի սխտորի հոտ ունի, պնդում են Ճապոնիայի Shiseido խոշոր կոսմետիկական ընկերության մասնագետները:
Google ընկերությունը գործարկել է Voice Access հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում Android պլատֆորմով շարժական սարքերը կառավարել ձայնի միջոցով:
Մեկնարկել է ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը: Այս տարի արդեն 14-րդ ցուցադրությունն անցկացվում է հոկտեմբերի 5-7-ը՝ «Երևան էքսպո» կենտրոնում:
2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվելէ վիրաբույժ Դենի Մուքվեգեին եւ իրավապաշտպան Նադյա Մուրադին «սեռական բռնությունը որպես պատերազմի զենք օգտագործման եւ զինված հակամարտությունների դադարեցմանն ուղղված նրանց ջանքերի համար»:
Google-ն աշխատում է Project Stream նախագծի վրա, որը ենթադրում է այդ թվում՝ Google Chrome բրաուզերը տեսախաղերի համար օգտագործելու հնարավորությունը:
Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը՝ Եվրամիության գլխավոր կարգավորիչը, Facebook սոցիալական ցանցից տվյալների արտահոսքի հետաքննություն է սկսել, որի հետեւանքով չարագործները կարողացել են մուտք գործել 50 մլն օգտահաշիվներ:
MeerKAT ռադիոաստղադիտարանը, որի կառուցումը Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) պաշտոնապես ավարտվել է այս ամռանը, միացել է Breakthrough Listen նախագծին եւ սկսել այլմոլորակայինների այն հնարավոր ազդանշանների որոնումների դիտարկումները, որոնք գալիս են մեր Գալակտիկայի միլիոնավոր աստղերից։
Facebook ընկերությունը մտադիր է մինչեւ 2020 թվականը կրկնապատկել արհեստական ինտելեկտի ստեղծման բնագավառում հետազոտություններ իրականացնող իր ստորաբաժանման (FAIR) թվաքանակը:
Microsoft-ը ներկայացրել է Surface շարքի նոր սարքերը՝ Surface Pro 6 պլանշետը, Surface Laptop 2 նոութբուքը, սենսորային էկրանով Surface Studio 2 մոնոբլոկը եւ Surface Headphones ականջակալները: