
Samsung-ը նոր Galaxy սմարթֆոնը կներկայացնի փետրվարի 20-ին

Samsung ընկերության Galaxy նոր սմարթֆոնը կներկայացվի փետրվարի 20-ին՝ Սան-Ֆրանցիսկոյում տեղի ունենալիք արարողության ժամանակ: Ինչպես փոխանցում է CNet պորտալը, միջոցառումը տեղի կունենա տեխնիկական նորարարությունների Consumer Electronic Show-ի ընթացքում:
S10 սմարթֆոնները կընդգրկեն երեք մոդելներ՝ ստանդարտ Galaxy S10-ը, մեծ էկրանով S10 Plus-ը և S10 Lite-ը կամ S10 E-ն:
Փորձագետները չեն բացառել, որ Samsung-ը կներկայացնի նաև Galaxy X մոդելի ծալվող սմարթֆոնը: