Բաժիններ՝

«Չանե-4» ապարատը մարդկության պատմության մեջ առաջին կենսաբանական գիտափորձն է կատարել Լուսնի վրա

Չինական «Չանե-4» ապարատը, որն ավելի վաղ փափուկ վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում, հաջողությամբ իրականացրել է մարդկության պատմության մեջ առաջին կենսաբանական գիտափորձը Լուսնի մակերեւույթին: Այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ապարատը հունվարի 15-ին ուղարկել է կենսաբանական փորձարկային բեռնվածության լուսանկարներ:

Լուսանկարները ցույց են տալիս, որ բամբակենու առկա սերմերում արդեն բողբոջներ են հայտնվել: Դա նշանակում է, որ «Չանե-4»-ն իրականացրել է մարդկության պատմության մեջ առաջին կենսաբանական գիտափորձը Լուսնի մակերեւույթին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031