
Արտասովոր կապ՝ ճարպակալման և ուղեղի «սմքելու» միջև

Մարդու մոտ ավելորդ ճարպի առկայությունը, հատկապես փորի եւ գոտկատեղի շրջանում, կարող է կապված լինել ուղեղի «սմքելու» հետ: Այս եզրակացությանն են հանգել Լոնդոնի Համալսարանական քոլեջի եւ Լաբֆորոյի համալսարանի հետազոտողները։
Գիտնականները վերլուծել են 9652 մարդու տվյալները UK Biobank Study ծրագրից, որը չորս տարվա ընթացքում հետազոտել է բազմաբնույթ տարիքային հիվանդություններ: Հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են մարմնի զանգվածի ցուցանիշը, գոտկատեղի եւ ազդրերի ծավալի հարաբերակցությունը եւ ճարպի ընդհանուր զանգվածը: Պարզվել է, որ մարդկանց մոտավորապես 19 տոկոսը տառապում է ճարպակալմամբ: Այնուհետեւ գիտինականները հետազոտել են նրանց ուղեղի աշխատանքը մագնիսառեզոնանսային թերապիայի միջոցով՝ գնահատելով ինչպես գորշ, այնպես էլ սպիտակ նյութի ծավալը: Նաեւ բոլոր հետազոտվողներին մանրամասնորեն հարցրել են նրանց սովորությունների եւ ապրելակերպի մասին:
Արդյունքում պարզվել է, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ գորշ նյութի ծավալն ավելի փոքր է, քան գիտափորձի ավելի բարեկազմ մասնակիցների մոտ: Այսպես, մարմնի զանգվածի ստանդարտ ցուցանիշով մարդկանց մոտ գորշ նյութի ծավալը կազմել է 798, փոքր-ինչ գերազանցմամբ՝ 793, իսկ ավելորդ քաշով մարդկանց մոտ՝ 786, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: