
Գիտնականները պարզել են, թե ինչպես է հաղորդակցումը երկարացնում կյանքը

Լոնդոնի Համալսարանական քոլեջի (Մեծ Բրիտանիա) մի խումբ հետազոտողներ որոշել են այն սոցիալական գործոնները, որոնք ազդում են կյանքի տեւողության եւ ծերացման գործընթացի վրա: Մասնագետների հոդվածը հրապարակված է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում։
Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ հաճախակի հանդիպումները բարեկամների եւ սիրելի ազգականների հետ ազդում են կյանքի տեւողության վրա եւ դանդաղեցնում ծերացման գործընացը: Հետազոտողները չորս տարվա ընթացքում հետեւել են տարբեր սեռի 50 եւ ավելի բարձր տարիքի 7304 մարդու կյանքին: Արդյունքում պարզվել է, որ ավելի լավ է եղել այն տարեց մարդկանց առողջությունը, ովքեր ավելի մեծ ուշադրություն են նվիրում մերձավորների հետ շփմանը:
Լավ ինքնազգացողությամբ մարդկանց ավելի քան 73 տոկոսը շաբաթական առնվազն մեկ անգամ այցելել է մարզասրահներ, թանգարաններ, թատրոններ եւ կրոնական հաստատություններ, եղել է հասարակական կազմակերպությունների անդամ: Հետազոտողները կարծում են, որ ծեր հասակում ակտիվ կյանք վարող մարդիկ զգում են դրա կարեւորությունն ու իմաստավորությունը: Ուստի նրանց առողջությունը չի վատանում, իսկ բուն կյանքն ավելի մեծ ուրախություն է բերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: