
Չինական «Չանե-4» ապարատը Լուսնի հակառակ կողմի համայնապատկերային լուսանկարներ է ուղարկել

Չինական «Չանե-4» տիեզերական ապարատը, որը հունվարի սկզբին փափուկ վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում, ուղարկել է Երկրի բնական արբանյակի համայնապատկերային լուսանկարները: Այդ մասին, հայտնել է Չինաստանի Ազգային տիեզերական վարչությունը (CNSA):
Վարչությունը հրապարակել է 360 աստիճանի լուսանկար, որը կատարվել է «Չանե-4»-ի վերին մասում ամրացված տեղագրական խցիկով: Լուսանկարը Երկիր է հաղորդվել «Ցյուեցյաո» վերահեռարձակիչ-արբանյակի միջոցով, որն անցյալ տարվա հունիսին Լուսնի հակառակ կողմում հաջողությամբ դուրս է եկել Լագրանժի L2 կետ՝ դառնալով աշխարհում առաջին արբանյակը, որը գործում է հալո-ուղեծրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://twitter.com/ChestarInc/status/1083551108528787457?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1083551108528787457&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F960414.html