Բաժիններ՝

Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Amazon տեխնոլոգիական ընկերությունը կապիտալացման ցուցանիշով գերազանցել է բոլոր մրցակիցներին: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը: Amazon-ն առաջնությունը խլել է Microsoft-ից, որը նոյեմբերին առաջ էր անցել նախկին առաջատարից՝ Apple-ից:

Հունվարի 7-ին սակարկությունների փակման պահին Amazon-ի կապիտալացումը հասել է 797 մլրդ դոլարի: Microsoft-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է գրեթե 1 տոկոսով եւ իջել մինչեւ 784 մլրդ դոլար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ի բաժնետոմսերն էժանացել են մինչեւ 2017 թվականի հուլիսից ի վեր նվազագույն ցուցանիշ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս