
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել աշնանը եռախցիկ iPhone ներկայացնելու Apple-ի պլանների մասին

Apple ամերիկյան կորպորացիան պլանավորում է արդեն այս տարվա աշնանը ներկայացնել iPhone սմարթֆոնի երեք նոր մոդել: Այդ մասին գրել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ:
Ինչպես ճշտում է հրատարակությունը, մոդելներից մեկը (որը դարձյալ հանդերձված է հեղուկաբյուրեղային դիսփլեյով) լինելու է iPhone XR «բյուջետային» ֆլագմանին փոխարինողը, որի վաճառքները չարդարացրեցին ընկերության սպասումները: Ընդ որում՝ մինչեւ 2020 թվականը Apple-ը պլանավորում է ամբողջությամբ անցնել ավելի թանկ OLED-դիսփլեյներին, որոնք արդեն այժմ օգտագործվում են XS սմարթֆոնների շարքում:
Աղբյուրները հավելում են, որ ընկերությունը կներկայացնի խցիկի նոր գործառույթներ, այդ թվում՝ ամենաթանկ նոր մոդելը կստանա հիմնական խցիկի եռակի մոդուլ: Մյուս երկու մոդելները կլինեն դարձերեսի կրկնակի խցիկով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: