Բաժիններ՝

Getcontact հավելվածի հերթական վիրուսային արշավը՝ ուղղված Հայաստանին

Getcontact հավելվածի վտանգավորության մասին նշվում է պարբերաբար, սակայն Հայաստանում այս հավելվածը դեռևս մնում է ամենաշատ բեռնվողներից մեկը:

Վերջին շաբաթներին, հայկական տիրույթը թիրախավորելու նպատակով՝ հավելվածը սկսել է տարածել գովազդներ հայերենով՝ իրականացնելով վիրուսային արշավ՝ ավելի գրավելով օգտատերերին Հայաստանից:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը  կրկին զգուշացնում է, որ ներբեռնելով այս հավելվածը ու գրանցվելով դրանում, բացի ձեր անձնական տվյալներից՝ հանրայնացնում եք նաև այն մարդկանց տվյալները, ում հեռախոսահամարները գրանցված են ձեր հասցեագրքում։

Ներբեռնելով և գրանցվելով GetContact-ում՝ դուք թույլատրում եք հավելվածին՝

Կարդացեք նաև

  • ունենալ հասանելիություն ձեր այնպիսի տվյալների, ինչպիսիք են հեռախոսագրքերը եւ հասցեագրքերը, սոցիալական ցանցերի հաշիվներում առկա տվյալները, նկարները, էլեկտրոնային փոստը, սարքի IP-ն, ինչպես նաև՝ զանգերի պատմությունը,
  • կիսվել էլեկտրոնային ձևով ձեր սարքում առկա տեղեկությամբ ցանկացած 3-րդ կողմի հետ,
  • գովազդային ու մարքետինգային ցանկացած նպատակով օգտագործել ձեր սարքում առկա տեղեկությունը,
  • հավաքել, վաճառել կամ թույլ տալ 3-րդ կողմին օգտագործել ձեր տվյալները։

Այս ամենը հաշվի առնելով՝ խորհուրդ ենք տալիս ու հորդորում չներբեռնել և չօգտագործել Getcontact հավելվածը՝ չվտանգելու համար ձեր ու այլ մարդկանց անձնական տվյալների գաղտնիության իրավունքը։

Getcontact-ի բազայից ձեր հեռախոսահամարը հեռացնելու համար մտեք հետևյալ հղմամբ ու անջատեք կանաչ կոճակով: 

Հիշեցնենք, որ հավելվածը  նաև թույլ է տալիս գրել հեռախոսահամարը և տեսնել, թե ինչպես է ձեր համարը գրանցված այլ հեռախոսներում: Հնարավոր է տեսնել ցանկը, սակայն հնարավոր չէ տեսնել, թե ում հեռախոսում եք դուք գրանցված:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս