
Գիտնականները քաղցկեղի մահացու վտանգավոր ձևերի բուժման եղանակ են գտել

Բազելի համալսարանի գիտնականները հայտնաբերել են միջոց, որը կանխում է մետաստազների առաջացումը կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ: Այդ մասին հայտնել է Medicalxpress-ը:
Նշվում է, որ մետաստազները կազմում են ուռուցքաբանության հետ կապված մահերի ավելի քան 90 տոկոսը: Ըստ որում եթե ախտահարվում են կենսականորեն կարեւոր օրգանները, մարդուն փրկել այլեւս հնարավոր չէ: Մասնագետները կատարել են 2 486 միացությունների ընդգրկուն փորձարկումներ եւ որոշել դրանց ազդեցությունը տարածվող ուռուցքային բջիջների վրա: Մակածին վերահսկողության մեխանիզմների ներգործության ներքո այդ բջիջները նման են դառնում ցողունային բջիջներին, ինչը նպաստում է դրանց ամրակցմանը հյուսվածքներին եւ հետագա տրոհմանը:
Արդյունքում գոյանում են կլաստերներ, որոնք հտագայում հանգեցնում են երկրորդային ուռուցքների առաջացման: Հետազոտության ընթացքում հայտնաբերվել է Na +/K + ATPase արգելակիչը, որը խոչընդոտում է այդ գործընթացին: Այն կլաստերները «բաժանում է» առանձին բջիջների եւ անջատում մակածին ռեգուլյացիան:
«Մեք փորձել ենք քաղցկեղի դեմ պայքարի այնպիսի մոտեցում գտնել, որը տարբերվեր ընդունված մոտեցումներից: Արդյունքում հայտնաբերեցինք պատրաստուկ, որը ոչ թե սպանում է քաղցկեղային բջիջները, այլ խոչընդտում է դրանց միացմանը»,- եզրափակել է հետազոտական խմբի ղեկավար Նիկոլա Ացետոն, հաղորդել էՌԻԱ Նովոստին: