Թուրքիան կրկին բացարձակ առաջատար է՝ Twitter-ից բովանդակություն ջնջելու պահանջների թվով։ Հայտնի սոցիալական հարթակի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2018թ․ առաջին կիսամյակում ստացված բոլոր պաշտոնական պահանջների շուրջ 73 տոկոսի հեղինակը եղել է Թուրքիան։
168.am-ի այսօրվա հերոս Վահագն Զարգարյանը սահմանամերձ Արծվաբերդից է: 16 տարեկանում նա արդեն ունի սեփական լաբորատորիան, մի շարք հաջողված նախագծեր և փորձառություն՝ հայաստանյան և միջազգային մրցույթներում:
iPhone ունեցողներից շատերը բջջային կապից զրկվել են այն բանից հետո, երբ սմարթֆոնի վրա տեղակայել են iOs օպերացոն համակարգի վերջին նորացումը՝ 12.1.2-ը:
Samsung-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ընկերությունն արդեն սկսել է արտադրել Galaxy S10-ի առաջին խմբաքանակը:
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնաժողովը որոշել է 2018թ մրցանակը շնորհել պրոֆեսոր Էդվարդ վան դեն Հոյվելի (Еdward van den Heuvel, Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտ, Նիդերլանդներ), պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկով (Александр Тутуков, ՌԴ ԳԱԱ աստղագիտության ինստիտուտ (ИНАСАН), Մոսկվա), պրոֆ. Լև Յունգելսոն (Лев Юнгельсон, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտ (ИНАСАН), Մոսկվա)) գիտական խմբին։
Կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում գենի լրացուցիչ պատճենի առկայության պատճառով:
Mars Express ուղեծրագին զոնդը «սառած լիճ» է լուսանկարել Մարսի վրա, որը գտնվում է Կորոլյովի խառնարանում:
Apple կորպորացիան մեկնաբանել է օգտատերերի գանգատները ծռված iPad-ների վերաբերյալ:
Խոսքը վերաբերում է տարբեր տրամագծի 99 գամմա-աստղադիտակներին, որոնք կգործարկվեն 2025 թվականին:
Մինչեւ 2036 թվականը Alibaba ընկերությունը մտադիր է իր գրանցված անհատական օգտատերերի թիվն ամբողջ աշխարհում հասցնել 2 միլիարդի:
Mars InSight ավտոմատ միջմոլորակային կայանն առաջին անգամ Մարսի վրա սեյսմաչական տվիչ է տեղադրել:
Մի խումբ ամերիկացի աստղագետներ նոր գաճաճ մոլորակ են հայտնաբերել Արեգակնային համակարգում:
Շաքարն արգելափակում է այն սպիտակուցի ակտիվությունը, որն անհրաժեշտ է աղիների միկրոֆլորայի բազմացման համար:
Դեկտեմբերի 12-ին կայացել են Սարատովի մարզային դումայի Երիտասարդական խորհրդարանի պատգամավորների ընտրությունները, որոնց ընթացքում կիրառվել է առցանց-քվեարկությունների Polys համակարգը։ Բլոկչեյն տեխնոլոգիայի և թափանցիկ կրիպտոալգորիթմների վրա հիմնված հարթակը «Կասպերսկի Լաբորատորիա»-ի բիզնես-ինկուբատորի նախագծերից մեկն է։
Facebook սոցիալական ցանցի վարչությունը երկար տարիների ընթացքում օգտատերերի տվյալների, մասնավորապես անձնական տվյալների հասանելիություն է տրամադրել մոտավորապես 150 ընկերությունների:
Google ընկերությունը Նյու Յորքի իշխանությունների հետ պայմանավորվել է մի քանի շենքերի վարձակալման շուրջ՝ քաղաքում իր ներկայացուցչության հիմնանորոգման եւ ընդլայնման համար:
Արհեստական ինտելեկտով օժտված ռոբոտը պահապան է աշխատել Ճապոնիայի Seibu երկաթուղային կայարանում:
Դատելով նոր արտոնագրից՝ Քուփերթինոյում, այնուամենայնիվ, քննարկում են դակտիլոսկոպիկ տվիչի վերադարձման հարցը։
Տիեզերագնացների կենսապահովման արդի համակարգերը բավականաչափ արդյունավետ չեն պաշարների վերամշակման տեսակետից եւ բավականաչափ հուսալի չեն հեռավոր տիեզերք առաքելությունների համար:
Apple-ը մեղադրվում է միանգամից մի քանի մարքետինգային հնարքների մեջ, երբ ընկերությունը մոլորեցրել է հաճախորդներին կամ թաքցրել է որոշ մանրամասներ iPhone X, XS և XS Max սմարթֆոնների գովազդներում: Appleinsider.com-ի փոխանցմամբ՝ այս հնարքներից տուժած մարդիկ դատարան են դիմել երեք բողոքներով:
Արհեստական ինտելեկտի վերաբերյալ որոշ վախեր հիմնականում հիմնավորված են, և ես այժմ կառանձնացնեմ դրանցից երկուսը։
Ասիայում շատ են սիրում կարաոկե, այդ իսկ պաճառով Xiaomi-ն որոշել է այս զվարճանքի համար հատուկ ականջակալներ թողարկել: Ականջակալները կոչվում են Bluetooth Karaoke Headset Forbidden City Edition:
Առողջապահության համաշխարային կազմակերպությունը (ԱՀԿ) ձեռնամուխ է եղել փորձագետների խմբի ստեղծմանը՝ մարդու գեների փոփոխման գիտափորձերի հետեւանքների գնահատման համար:
Ճապոնիան պատրաստվում է հունվարին արբանյակ արձակել՝ դրա միջոցով աշխարհում առաջին անգամ արհեստական «աստղային անձրեւ» առաջացնելու նպատակով:
Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները կանխատեսում են, որ գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել անալի ջրի պակասի:
Apple Inc.-ը մտադիր է Օսթինում (Տեխասի նահանգ) զգալիորեն ավելացնել գործառությունները եւ 1 միլիարդ դոլար կուղղորդի այդ քաղաքում ավանի կառուցման համար։
Կանոնավոր հաճախումը թատրոններ, թանգարաններ կամ կինոթատրոններ էապես նվազեցնում է 50-ից բարձր տարիքի մարդկանց մոտ ընկճախտի առաջացման վտանգը:
Չինաստանում Apple կորպորացիայի ստորաբաժանումը հաջորդ շաբաթվա սկզբին նորացված ծրագրային ապահովում (ԾԱ) կթողարկի իր սմարթֆոնների համար այն բանից հետո, երբ տեղի դատարանը որոշեց ժամանակավորապես դադարեցնել iPhone-ի մի շարք մոդելների վաճառքը:
Ընկերությունը փակել է իր երկու բջջային արտադրամասերից մեկը: Այնտեղ աշխատում էր շուրջ 2600 մարդ: Բնականաբար, աշխատողներին կվճարվեն փոխհատուցումներ, իսկ նրանցից մի քանիսը կտեղափոխվեն Samsung-ի այլ ֆաբրիկա: Փակման հիմնական պատճառը երկրում կորեական ընկերության արտադրանքի ցածր պահանջարկն է (1%՝ Apple-ի 9%-ի փոխարեն):
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի գնահատականների համաձայն՝ արդյունաբերական ձեռնարկությունները և արդյունաբերական ավտոմատացման համակարգերը մոտ ապագայում ավելի հաճախ են դառնալու կիբեռգրոհների զոհ։ Դրա նախադրյալները շատ են, սակայն, որպես հիմնական, փորձագետներն առանձնացնում են դրանցից երկուսը՝ արդյունաբերական կազմակերպությունների նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրության աճը և հենց ձեռնարկությունների կողմից ռիսկի աստիճանի թերագնահատումը։