Google-ի դուստր ընկերությունը՝ DeepMind-ը, փորձարկում է արել: Երեք տարբեր վիրտուալ կերպարները՝ մարդը, փայտը՝ երկու ոտքերով, և գունդը՝ 4 թաթերով, պետք է սովորեին քայլել: Նրանք ոչ մի տեղեկություն չունեին, թե ինչպես է պետք անել դա: Նրանք գիտեին միայն, որ պետք է հասնել մի կետից մյուսը:
Չինաստանի Huawei ընկերությունը գտնվում է Hongmeng (Հունմեն) գործառական համակարգի գործարկման գործընթացում՝ այն Android օպերացիոն համակարգի փոխարեն իր ապարատներում տեղակայելու համար:
Visa Inc., Mastercard Inc եւ PayPal Holding Inc. վճարային համակարգերի գործարկուները, Uber Technologies Inc.-ը, որը տաքսու պատվերի եւ կերակրի առաքման ծառայություններ է մատուցում, եւ մի շարք այլ խոշոր ընկերություններ պաշտպանել են Facebook-ի նոր գաղտնարժույթը, որն իտնտերնետ-հսկան պլանավորում է ներկայացնել հաջորդ շաբաթ եւ կիրառել հաջորդ տարի:
Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասքը չի բացառել, որ նա արտադրության եւ վաճառքների ռեկորդ կսահմանի 2019 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով:
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում հայտվել է բրիտանացի հայտնի սթրիթ-արտ նկարիչ Բենքսիի նոր գրաֆիտին:
Fujifilm ճապոնական ընկերությունը վերստին կսկսի սեւ-սպիտակ ֆոտոժապավեն արտադրել՝ նկատի առնելով լուսանկարների սիրահարների բազմաթիվ խնդրանքներիը:
Միացյալ Նահանգների Facebook ընկերությունն իր սեփական արտադրանքի բարելավման նպատակով շուկայի հետազոտության շրջանակում տվյալներ կհավաքի այն մասին, թե ինչ կողմնակի հավելվածներ են օգտագործում սմարթֆոնների տերերը:
Huawei ընկերությունը Matebook նոութբուքի նոր տարբերակի թողարկումը հետաձգել է անորոշ ժամկետով:
Amazon-ը դարձել աշխարհի ամենաթանկ բրենդը՝ առաջին հորիզոնականից հետ մղելով անցյալ տարվա առաջատար Google-ին:
Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի 0,23%-ը 2019 թվականի առաջին եռամսյակում ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների. դա 7-րդ ցուցանիշն է աշխարհի երկրների շարքում։ Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքեր ունեցողների 0,12% -ը, իսկ Ադրբեջանում՝ 0,14%-ը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ «Viva» սակագնային պլանի կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են ավելացնել 3ԳԲ ինտերնետ իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթին՝ պարզապես ուղարկելով *888*1# հրահանգը: «+3ԳԲ» ինտերնետ փաթեթի գինը՝ 500 դրամ:
ԱՄՆ-ի եւ այլ երկրների մի քանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններ իրենց աշխատակիցներին արգելել են չինական Huawei-ի հետ շփումներ ունենալ ամերիկյան իշխանությունների կողմից նրան սեւ ցուցակի մեջ մտցնելու ֆոնին:
Ներկայիս որոշ գիգանտներ ժամանակին պարզապես փոքր և անհայտ ստարտափներ են եղել:
Հաքերներն Android գործառական համակարգով աշխատող սմարթֆոններում վիրուսներ են տեղակայել դեռ մինչեւ դրանց վաճառքները:
Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության տնօրենի պաշտոնակատար Ռասել Վոութը գտնում է, որ հարկ է հետաձգել Нuawei-ի բիզնեսի նկատմամբ սահմանափակումների կիրառումը՝ վկայակոչելով այն դժվարությունները, որոնք այդ սահմանափակումները կստեղծեն Միանցյալ Նահանգների այն ընկերությունների համար, որոնք օգտագործում են Չինաստանի հեռահաղորդակցական հսկայի տեխնոլոգիաները:
Google-ը համաձայնության է հասել հարթակի ձեռքբերման շուրջը Looker-ի գործարար-վերլուծության համար:
Samsung Electronics կորպորացիան Սեուլի իր գիտական կենտրոնում ձեռնամուխ է եղել վեցերորդ սերնդի տեխնոլոգիաների (6G) բնագավառի ուսումնասիրություններին:
Չինաստանի ZTE ընկերությունը 5G օժանդակմամբ առաջին սմարթֆոնի՝ Axon 10 Pro-ի վաճառքները կսկսի այս տարվա հուլիսին:
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը կտեղակայի 3D-սքաներներ, ինչն ուղեւորներին թույլ կտա զննության ժամանակ ձեռնածանրոցից չհանել հեղուկով անոթները եւ էլեկտրոնային տեխնիկան:
«Ինտերնետային անվտանգությունը ՀՀ-ում՝ ներառյալ Արցախում, ավելի կարևոր է, քան հարևան երկրների մոտ՝ մեկ պարզ պատճառով՝ մենք դեռ գտնվում ենք պատերազմական կամ կիսապատերազմական իրավիճակում: Նույն խնդիրն էլ Ադրբեջանում է, պարզապես Ադրբեջանում կան հաքերական խմբավորումներ, որոնք չունեն կարիք թաքնվելու, քանի որ պետությունը նրանց կողքին է, և հենց այդ խմբավորումներն էլ զբաղվում են Ադրբեջանի քաղաքացիների ինտերնետային անվտանգությամբ՝ կրթելով, և այլն»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ:
Samsung Electronics կորպորացիան նվազեցնում է արտադրության ծավալները Չինաստանում սմարթֆոնների հավաքման իր միակ գործարանում:
Apple կորպորացիան Instagram եւ Facebook սոցիալական ցանցերի էջերից ջնջել է բոլոր այն հրապարակումներն ու տեղեկատվությունը, որոնք նվիրված են iTunes ծրագրին: Ինչպես պնդում է The Verge պորտալը, ընկերության այս քայլը կարող է դառնալ այն բանի հաստատումը, որ նա լիովին հրաժարվում է այս հավելվածից, որը գոյություն է ունեցել ավելի քան 18 տարի:
Հայկական 10Web ընկերությունը ներկայացրել է 10WebX նախագիծը, որը թույլ է տալիս պատրաստել վեբ կայքեր ավտոմատացված եղանակով՝ մեքենայական ուսուցման և արհեստական ինտելեկտի միջոցով:
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում հուիսի 5-ի առավոտյան խափանում է դիտվում միանգամից մի քանի երկրում:
Oppo-ն ցուցադրել է այն շարժական հեռախոսի նախատիպը, որի ճակատային խցիկը թաքցված է էկրանի տակ:
Apple ընկերությունը ներկայացրել է iOS 13 նորացված օպերացիոն համակարգը, որն iPhone-ի համար մատչելի կլինի 2019 թվականի աշնանը։
Հնացած iPhone-երի օգտատերերը չեն կարողանա տեղակայել IOS 13, որը թողարկվելու է աշնանը:
«Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային ստարտափ հավաքն այս տարի տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը։ Իր ձևաչափով սամմիթը եզակի է տարածաշրջանում, քանի որ ստարտափների համար նախատեսված առաջին ոչ ֆորմալ միջոցառումն է: Բացի այդ, «Սևան Ստարտափ Սամմիթն» իր ձևաչափով առաջինն է աշխարհում:
Սեուլի քաղաքապետարանը հայտարարել է անվարորդ ավտոմեքենաներ ցուցադրելու պլանների մասին, որոնք օգտագործում են հինգերորդ սերնդի (5G) կապի տեխնոլոգիա: