Բաժիններ՝

Apple-ի կապիտալիզացիան նոր iPhone-ների շնորհանդեսից հետո գերազանցել է 1 տրլն դոլարը

ԱՄՆ-ի Apple ընկերության շուկայական կապիտալացումը սեպտեմբերի 11-ին վերստին գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը՝ նոր iPhone սմարթֆոնների եւ այլ տեխնիկայի շնորհանդեսից հետո: Այդ մասին են վկայում NASDAQ (ՆԱՍԴԱՔ) էլեկտրոնային սակարանի կայքում զետեղված տվյալները:

Սեպտեմբերի 11-ի երեկոյան Apple-ի կապիտալիզացիան կազմել է 1 տրիլիոն 10 միլիարդ 443 միլիոն դոլար: Ընկերության, որի կենտրոնակայանը գտնվում է Քուփերթինոյում (Կալիֆոռնիա), բաժնետոմսերի արժեքը սակարկությունների փակման պահին հասել է 223,6 դոլարի մեկ բաժնետոմսի դիմաց՝ ավելանալով 3,18 տոկոսով նախորդ օրվա ցուցանիշների համեմատությամբ:

Անցյալ տարվա աշնանն Apple-ը դարձել էր Միացյալ Նահանգների առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալացումը գերազանցել էր 1 տրիլիոն դոլարը:

Ավելի ուշ այն նվազել է եւ վերջին ամիսներին տատանվում էր 950 միլիարդ դոլարի սահմաններում: Սեպտեմբերի 10-ին Apple-ը ներկայացրել է iPhone-ի, iPad պլանշետի եւ Apple Watch ժամացույցի նոր մոդելներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս