Բաժիններ՝

Apple-ը նոր Mac Pro-ի թողարկումը տեղափոխում է Տեխաս

Apple ընկերությունը նոր Mac Pro-ն հավաքելու է Օսթինում (Տեխասի նահանգ): Այդ մասին հաղորդվում է նրա պաշտոնական բլոգում:

«Վերջին սերնդի Mac Pro-ն, որը հունիսին ներկայացվել է Apple-ի մշակողների ամենամյա Համաշխարհային խորհրդաժողովում, արտադրելու են Օսթինի նույն այն օբյեկտում, որտեղ Mac Pro-ն թողարկվում էր 2013 թվականից»,-նշվում է հաղորդագրության մեջ: Դա հնարավոր է դարձել ԱՄՆ-ի վարչակազմի որոշումից հետո, որով դադարեցվելու է առանձին դետալների գնումն արտասահմանից:

Նոր նոութբուքը հավաքելու են այն բաղադրիչներից, որոնք ստեղծվել են Արիզոնայից, Մենից, Նյու Մեքսիկոյից, Նյու Յորքից, Օրեգոնից, Փենսիլվանիայից, Տեխասից եւ Վերմոնտից ամերիկյան տասը տարբեր ընկերությունների կողմից: Ընդամենն իր արտադրանքի համար Apple-ն օգտագործում է 36 նահանգներում ստեղծված համալրող մասեր, ինչը հնարավորություն է տալիս 450 հազար աշխատատեղ պահել ԱՄՆ-ում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր Mac Pro-ի համար ամերիկյան արտադրության դետալների արժեքը 2,5 անգամ ավելի բարձր է, քան նախորդ սերնդի Mac Pro-ի համար: ԱՄՆ-ում նոութբուքի արտադրությունը տեղափոխելու որոշումը դարձել է մինչեւ 2023 թվականն ամերիկյան տնտեսության մեջ 350 մլրդ դոլար ներդրումների գծով ընկերության պարտավորությունների կատարման բաղկացուցիչ մասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս