Նոր ու անսպասելի սմարթֆոններ. Անցած շաբաթը՝ տեխնոլոգիաների ոլորտում
IPadOS-ի գործարկումից մինչև Xiaomi-ի և OnePlus-ի նոր ֆլագմենների ներկայացումը:
Անցյալ շաբաթվա գլխավոր իրադարձություններից մեկը Xiaomi-ի շնորհանդեսն էր, որը ցուցադրեց մի քանի հետաքրքիր սարքեր և խոսեց MIUI 11.-ի գործարկման մասին: Շնորհանդեսի մասին ավելի մանրամասն՝ 168.am-ի անդրադարձում:
Այնուամենայնիվ, մենք կսկսենք ավանդական ամփոփումը՝ սկսելով Apple-ի նոր օպերացիոն համակարգից և բջջային հավելվածից, որը գրավել է սոցիալական ցանցերը:
Apple-ը թողարկել է iPadOS և iOS 13.1
IPadOS 13.1-ն այժմ հասանելի է ներբեռնելու համար: Այն Apple-ի պլանշետներին ավելացնում է մի շարք առանձնահատկություններ, որոնց մասին օգտատերերը վաղուց երազում էին:
Թարմացումը հասանելի է հետևյալ պլանշետների համար.
iPad 5 և ավելի նոր
12.9 դյույմանոց iPad Pro
11 դյույմանոց iPad Pro
10,5 դյույմանոց iPad Pro
9,7 դյույմանոց iPad Pro
iPad mini 4 և ավելի նոր
iPad Air 2 և ավելի նոր
Այս համակարգի հետ մեկտեղ՝ գործարկվեց նաև iOS 13.1-ը:
Թարմացված Gradient հավելվածը նվաճեց սոցիալական ցանցերը
Gradient հավելվածը վերջերս ստացել է թարմացում, որում հայտնվել է երկվորյակների որոնման հնարավորությունը: Այն աշխատում է նեյրոնային ցանցի օգնությամբ, որը վերլուծում է ձեր լուսանկարը և ցույց է տալիս, թե որ հայտնի մարդուն եք նման: Այս գործառույթն արդեն փորձարկվել է շատ հայտնի մարդկանց կողմից՝ ապահովելով արդյունավետ գովազդ հավելվածի համար:
Xiaomi ընկերությունը ներկայացրեց Mi 9 Pro 5G նորացված ֆլագմենը
Նորացված սմարթֆոնը ստացել է նոր Snapdragon 855+՝ բոլոր 5G ցանցերի աջակցությամբ և մինչև 1.78 Գբ/վ արագությամբ տվյալների փոխանցման հնարավորությամբ:
Ավելացել է սմարթֆոնի օպերատիվ հիշողության քանակը՝ մինչև 12 ԳԲ, իսկ ներկառուցվածը՝ մինչև 512 ԳԲ: Xiaomi Mi 9 Pro 5G-ն ստացել է 4000 mAh մարտկոց և նույնիսկ ավելի արագ լիցքավորելու աջակցություն: Լարային լիցքավորման հզորությունը հասնում է 40 վտ-ի, ինչը հնարավորություն է տալիս մարտկոցը ամբողջությամբ լիցքավորել 48 րոպեում:
Միևնույն ժամանակ, սմարթֆոնի հետ տրվում է նաև 45 վտ հզորությամբ ադապտեր, որի միջոցով կարող եք լիցքավորել ձեր MacBook-ը և այլ նոութբուքեր Power Delivery-ի (PD) աջակցությամբ:
Զգալիորեն աճել է նաև անլար լիցքավորման հզորությունը` մինչև ռեկորդային 30 վտ: Դրանով դուք կարող եք լիցքավորել մարտկոցի 100%-ը ընդամենը 69 րոպեի ընթացքում:
Xiaomi-ն թողարկեց հեղափոխական Mi MIX Alpha սմարթֆոնը՝ շրջված էկրանով
Անցած շաբաթվա ամենամեծ նորությունը երկու կողմերից էկրան ունեցող նոր սմարթֆոնն էր: Վերջինս ստացել է էկրան, որը ծածկում է ոչ միայն առջևի վահանակը, այլև կողքերն ու գրեթե ամբողջ հետևի մակերեսը:
Հետևի մասում մնացել է միայն եռակի տեսախցիկը, որը ծառայում է թե՛ որպես հիմնական, և թե՛ որպես դիմային տեսախցիկ: Վերջինիս դեպքում օգտատերը կկարողանա իրեն տեսնել էկրանի այն մասի վրա, որը ծածկում է հետևի վահանակը:
Ֆոտոխցիկի հիմքում 108 ՄՊ առաջին ֆոտոսենսորն է, որն ունի օպտիկական պատկերի կայունացում: Այն թույլ է տալիս լուսանկարել 12032×9024 պիքսել լուծույթով: Երկրորդ տեսախցիկը 12 մեգապիքսել «հեռաֆոտո» է` կրկնակի օպտիկական խոշորացմամբ: 20 ՄՊ երրորդ սենսորը նախատեսված է լայն անկյունով նկարահանման համար (117º):
5G մոդեմով ֆլագմենային Snapdragon 855+ չիպը պատասխանատու է Mi MIX Alpha-ի արտադրողականության համար: Այն լրացվում է 12 ԳԲ օպտիկական և 512 ԳԲ ներքին հիշողությամբ (UFS 3.0): Մարտկոցն ունի 4,050 մԱ/ժ հզորություն և աջակցում է 40 վտ արագ լիցքավորման համակարգ:
Ֆլագմենային OnePlus 7T-ի անոնսը
Այս շաբաթ OnePlus-ը ևս անցկացրեց մեծ շնորհանդես, որտեղ իր առաջին հեռուստացույցը ներկայացրեց: Ներկայացվեց նաև ֆլագմենային OnePlus 7T սմարթֆոնը: Այն հագեցած է 90 Հց թարմացման արագությամբ էկրանով, բարելավված եռակի տեսախցիկով և Qualcomm Snapdragon 855+ պրոցեսորով:
Սիրարփի Աղաբաբյան