Բաժիններ՝

Ո՞ր iPhone-ը ընտրել 2019 թվականին

Այս տարի Apple-ը միանգամից ներկայացրեց երեք նոր iPhone, և այժմ ընկերության սմարթֆոնների շարքում կա վեց մոդել (բացառությամբ տարբեր հիշողությունները և գույները): Բացի այդ, մենք ցանկից չենք հանում Apple-ի պաշտոնական կատալոգից դուրս մնացած, բայց խանութներում առկա մոդելները՝ iPhone 7, iPhone 7 Plus, iPhone X, iPhone XS և iPhone XS Max: Որպեսզի ընտրություն կատարելն ավելի հեշտ լինի, մենք կազմել ենք բնութագրերի համեմատական աղյուսակ՝ նշելով մոդելների թերություններն ու առավելությունները:

iPhone 7 և iPhone 7 Plus

Առաջին iPhone-ը`առանց մինի-jack-ի, ստերեո բարձրախոսներով և խոնավությունից պաշտպանության համակարգով:

Առավելությունները՝

• iOS 13-ի աջակցություն. iPhone 7-ում կարող եք գործարկել օպերացիոն համակարգի վերջին տարբերակը: Միևնույն ժամանակ, սմարթֆոնը կշարունակի լավ աշխատել և չվերածվել շատ դանդաղ սարքի:

• Հիանալի տեսախցիկ: Հիմնական սենսորը ունի 12 մեգապիքսել հզորություն: Այս տարբերակը պահպանվել է բոլոր հաջորդ մոդելներում՝ ներառյալ iPhone 11 և 11 Pro-ի լայն անկյունային ոսպնյակներում:

• Խոնավության պաշտպանություն՝ IP67: iPhone 7-ն առաջին Apple սմարթֆոնն է, որը չի վախենում խոնավությունից: Այն կարող է ընկղմվել մեկ մետր խորության մեջ:

Թերությունները՝

• Տեսախցիկի նոր հատկությունների բացակայություն: Դիմանկարները կարելի է անել միայն iPhone 7 Plus-ով, իսկ 7-րդ սերնդից ոչ մեկը չի ստացել ուլտրա-լայն անկյունային ֆոտոխցիկ, օպտիկական խոշորացում և խելացի HDR:

• Անխուսափելի հնություն: Այս սմարթֆոնով բարդ կլինի տպավորություն թողնել: Այն կարող է կորցնել նաև վերջին թարմացումների աջակցությունը:

Ո՞վ կհավանի

Նրանք, ովքեր փնտրում են ամենաբյուդջետային և ակտուալ iPhone-ը:

iPhone 8 և iPhone 8 Plus

8-րս սերնդի սմարթֆոնները քիչ ուշադրության արժանացան X մոդելի պատճառով, բայց նույնպես արժանի են քննարկման:

Առավելությունները՝

• Հետևի նոր վահանակ: Այն ապակի է և շատ փայլուն: Նաև սմարթֆոնը սկսեց աջակցել անլար լիցքավորումը՝ հետին ալյումինե վահանակից ձերբազատվելու շնորհիվ:

• Պրակտիկ էկրանը: Սա դեռ IPS է (նոր մոդելներում OLED-ին զիջող տեխնոլոգիա), բայց արդեն HDR-ի և True Tone-ի աջակցությամբ` ռեժիմ, որը հարմարեցնում է ցուցադրման գույնը շրջակա միջավայրին:

• Բարելավված տեսախցիկ: Այն սկսեց մի փոքր ավելի լավ նկարահանել և ստացավ Slow Sync լուսավորման համակարգ:

• Հաստություն: iPhone 8-ը ավելի բարակ է, քան նոր սմարթֆոնները ՝ մոտ 1 միլիմետրով: Դա զգացվում է:

Թերությունները՝

• Տեսախցիկի նոր հատկությունների բացակայություն: Դուք կարող եք հիանալի կադրեր ստանալ iPhone 8-ով, բայց այն ամենը, ինչ Apple-ը ցույց է տալիս նոր գովազդներում, ձեզ հասանելի չի լինի: Միայն մեծ տարբերակը ունի դիմանկարի ռեժիմ:

• Գինը: Կարող եք մի փոքր փնտրել և ավելի նոր iPhone XR գնել:

Ո՞վ կհավանի

Նրանց, ովքեր փնտրում են լավագույն iPhone-ը՝ Touch ID-ով:

iPhone X

Առաջին Apple սմարթֆոնը OLED էկրանով, Face-ով ID և առանց կոճակների՝ առջևի վահանակում:

Առավելությունները՝

• Անսահման էկրան: Այն ավելի մեծ է, քան 7 Plus-ը և 8 Plus-ը:

• Face ID-ի աջակցությունը: Դեմքի միջոցով սմարթֆոնը ակտիվացնելը շատ արագ է աշխատում:

• Ակտուալություն: Սա ժամանակակից սմարթֆոն է`առանց Apple- ի նոր սարքերի որոշ առանձնահատկությունների, որոնք հազիվ թե կենսական նշանակություն ունեն:

Թերությունները՝

• Արժեքը: Այս սմարթֆոննի հատկությունները ու գինը իրար պարզապես չեն համապատասխանում:

• Այս սմարթֆոնը բավականին անդեմ է: Չկան հստակ առանձնահատկոթյուններ, կամ՝ գույների բազմազանություն:

Ո՞վ կհավանի

Նրանց, ովքեր ուզում են լուսանկարվել դիմանկարային ռեժիմում, բայց չեն ուզում ունենալ Plus չափսի սմարթֆոն:

iPhone XR

Apple-ի`ավելի պարզ սմարթֆոն թողարկելու փորձը, որը հասանելի կլիներ զանգվածներին: Բյուդջետային սմարթֆոնը չստացվեց, բայց դա չխանգարեց iPhone XR-ին դառնալ շատ տարածված:

Առավելությունները՝

• Արժեքը: Այժմ այս մոդելը արժե այնքան, որքան թոփ-սմարթֆոն համարվող iPhone 8 Plus-ը: iPhone X, iPhone XS և մյուս մոդելները մի փոքր ավելի թանկ են:

• Գույներ: Այս սմարթֆոնը աչքի է ընկնում տարբեր գույներով և ընտրության մեծ հնարավորությամբ:

Թերությունները՝

Շրջանակաները և չափսր: iPhone XR-ը տարբերվում է iPhone X-ից: Այն ավելի անհարմար է, քան մյուս մոդելները:

Ո՞վ կհավանի

Նրանք, ովքեր կարոտում են iPhone 5C-ի վառ գույները և փնտրում են ամենամատչելի և անսահման էկրանով սմարթֆոն:

iPhone XS և iPhone XS Max

iPhone X-ի նման, բայց ավելի լավը:

Առավելությունները՝

•Նոր գույն: iPhone XS-ը վաճառվում է նաև ոսկեգույն տարբերակով՝ բաց վարդագույն և նարնջագույն երանագներով:

•Երկու սիմ-քարտի հնարավորություն: Բայց պետք է գնել Phone XS-ը Չինաստանում:

•Նորացված տեսախցիկ: iPhone XS-ը նկարում է մի փոքր ավելի լավ, քան iPhone X-ը և iPhone XR-ը:

•Մեծ չափս: Սա իդեալական տարբերակ է Plus չափսի սմարթֆոնների սիրահարների համար:

Թերությունները՝

Աննշան թարմացումներ: iPhone X-ը և iPhone XS-ը շատ քիչ են տարբերվում ընկերության՝ վերը նշված մոդելներից:

Ո՞վ կհավանի

Նրանք, ովքեր ուզում են խնայել և չեն գնում iPhone 11 Pro:

iPhone 11

Թարմացված iPhone XR՝ նորացված տեսախցիկներով և նոր գույներով:

Առավելությունները՝

• Գույները: Բացի սև, սպիտակ և կարմիր գույներից, կան անանուխ-կանաչ, ավազոտ դեղին և գունատ յասաման երանագները:

• Ուլտրա-լայնանկյուն տեսախցիկ: iPhone 11-ը Apple-ի առավել մատչելի սմարթֆոնն է` ծայրահեղ լայն անկյունային ոսպնյակներով:

• Գիշերային նկարահանումների ռեժիմ:

Թերությունները՝

Շրջանակներ և չափսեր: IPhone XR-ի կորպուսի հետ մեկտեղ առաջացավ հիմնական խնդիրը`շոշափելի շրջանակներ և չափերի մեծացում:

Ո՞վ կհավանի

Նրանք, ովքեր փնտրում են նոր ֆլագմեն՝ հետաքրքիր դիզայնով:

iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max

Ամենաթանկ iPhone-ը, որը կարող եք գնել այսօր: IPhone X-ի և iPhone XS-ի հաջորդ տարբերակը: Հիմնական նորամուծությունները`փայլուն հետևի վահանակ և տեսախցիկի երեք նոր լինզա:

Առավելությունները՝

• Տեսախցիկ: Ավելի ստույգ՝ երեք տեսախցիկ ՝ ուլտրա-լայնանկյուն, լայն անկյուն և հեռաֆոտո: Երկրորդ և երրորդ ոսպնյակներն աշխատում են գիշերային ռեժիմով: Նկարները տպավորիչ են:

• Բարելավված ինքնավարություն: iPhone-ը վստահորեն դիմանում է մեկ օր՝ առանց լիցքավորելու:

• Նոր գույն և նորացված դիզայն: Ամեն ինչ փոխվել է՝ նյութը, հետևի տեսախցիկների տեսքը և հետևի վահանակ: Իսկ iPhone 11 Pro-ն վաճառվում է մուգ կանաչ գույնով:

Թերությունները՝

Գինը: Սրանք 2019-ի ամենաթանկ iPhone-ներն են:

Ո՞վ կհավանի

Նրանք, ովքեր միանգամից ուզում են ամեն ինչ, չգիտեն, թե ինչ է վարկը և ապրում են իրենց հաճույքի համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս