Բաժիններ՝

Ամենահասանելի 5G-ն՝ Xiaomi Mi 9 Pro

Ընկերությանը հաջողվել է պատրաստել ամենաէժան գադջետը` հաջորդ սերնդի ցանցերի աջակցությամբ:

Պաշտոնական ներկայացումից մեկ օր առաջ տեղեկատվություն է տարածվել Xiaomi Mi 9 Pro 5G նոր սմարթֆոնի արժեքի և սարքի փոփոխությունների մասին: Այդ մասին հայտնում է Gizmochina-ն:
Ըստ արտահոսքի՝ Mi 9 Pro 5G-ի մեկնարկային գինը կկազմի 507 դոլար (մոտ 250 հազար դրամ):

Միևնույն ժամանակ՝ ամենաէժան չինական 5G սմարթֆոնը՝ iQOO Pro 5G-ը, այժմ արժե 564 դոլար (մոտ 270 հազար դրամ):

Սարքը ստացել է առջևի խցիկի համար անթափանց դիսփլեյով մեծ էկրան: Ըստ լուրերի՝ էկրանն ունի 2K բանաձև: Հետևի վահանակի վրա կա երեք մոդուլային հիմնական ֆոտոխցիկ: Հայտնի է, որ հիմնական սենսորի բանաձևը 48 մեգապիքսել է:

Կարդացեք նաև

Mi 9 Pro-ն աշխատում է Snapdragon 855+ պրոցեսորի հիման վրա: Ընտրելու համար հասանելի կլինի երկու տարբերակ՝ 8/128 ԳԲ և 12/256 ԳԲ: Բացի այդ, սարքը կստանա 30 վտ անլար լիցքավորման աջակցություն:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս