Բաժիններ՝

Սմարթֆոն՝ 1 մլն դրամով, նոր ականջակալներ  և հեռուստացույց. Նորություններ  Xiaomi-ից

Xiaomi ընկերությունը ներկայացրել է մի շարք նոր սարքավորումներ, որոնցից ամենահետաքրքիրները՝ ստորև:

Հերթական ֆլագմենը՝ Mi 9 Pro 5G

Նոր բովանդակություն և ամենաարագ անլար լիցքավորումը:

Xiaomi-ն ներկայացրել է ֆլգամենային Mi 9 Pro 5G-ը: Սա Mi 9-ի բարելավված տարբերակն է, որը ստացել է բազմաթիվ կարևոր բարելավումներ:

Կարդացեք նաև

Նախ՝ նոր Snapdragon 855+՝ բոլոր 5G ցանցերի աջակցությամբ և մինչև 1.78 Գբ/վ արագությամբ տվյալների փոխանցման հնարավորությամբ: Այն լրացվում է հեղուկ հովացման համակարգով, որը թույլ է տալիս սարքին չտաքանալ ծանր խաղերի ժամանակ:

Երկրորդ՝ օպերատիվ հիշողության քանակը ավելացել է մինչև 12 ԳԲ, իսկ ներկառուցվածը՝ մինչև 512 ԳԲ: Երրորդ՝ Xiaomi Mi 9 Pro 5G-ն ստացել է 4000 mAh մարտկոց և նույնիսկ ավելի արագ լիցքավորելու աջակցություն: Լարային լիցքավորման հզորությունը հասնում է 40 վտ-ի, ինչը հնարավորություն է տալիս մարտկոցը ամբողջությամբ լիցքավորել 48 րոպեում:

Միևնույն ժամանակ, սմարթֆոնի հետ տրվում է նաև 45 վտ հզորությամբ ադապտեր, որի միջոցով կարող եք լիցքավորել ձեր MacBook-ը և այլ նոութբուքեր Power Delivery-ի (PD) աջակցությամբ:

Զգալիորեն աճել է նաև անլար լիցքավորման հզորությունը` մինչև ռեկորդային 30 վտ: Դրանով դուք կարող եք լիցքավորել մարտկոցի 100%-ը ընդամենը 69 րոպեի ընթացքում:

Արտաքինից սմարթֆոնը չի տարբերվում բնօրինակ մոդելից, բայց հնարավոր կլինի այն ճանաչել երկու նոր գույներով` սադափե (Perlmutter «մարգարիտի մայր») և սև: Արտադրողի խոսքով՝ երկու տարբերակներում հետևի վահանակը գործնականում չի հավաքում մատնահետքերը:

Mi 9 Pro 5G-ի առավել մատչելի տարբերակի՝ 8 ԳԲ հիշողությամբ և 128 ԳԲ հիշողությամբ, գինը 3699 յուան ​​է (250 հազար դրամ): 12 և 512 ԳԲ հիշողություն ունեցող  տարբերակը կարժենա 4.299 յուան ​​(290 հազար դրամ):

 Նոր հեղափոխական սմարթֆոն՝ Mi MIX Alpha

Mi 9 Pro 5G-ի հետ միասին՝ Xiaomi-ն ներկայացրել է Mi MIX Alpha-ն՝ իր ամենատարօրինակ սմարթֆոնը: Նա ստացել է էկրան, որը ծածկում է ոչ միայն առջևի վահանակը, այլև կողքերն ու գրեթե ամբողջ հետևի մակերեսը:

Հետևի մասում մնացել է միայն եռակի տեսախցիկը, որը ծառայում է թե՛ որպես հիմնական, և թե՛ որպես դիմային տեսախցիկ: Վերջինիս դեպքում օգտատերը կկարողանա իրեն տեսնել էկրանի այն մասի վրա, որը ծածկում է հետևի վահանակը:

Ֆոտոխցիկի հիմքում 108 ՄՊ առաջին ֆոտոսենսորն է, որն ունի օպտիկական պատկերի կայունացում: Այն թույլ է տալիս լուսանկարել 12032×9024 պիքսել լուծույթով: Երկրորդ տեսախցիկը 12 մեգապիքսել «հեռաֆոտո» է` կրկնակի օպտիկական խոշորացմամբ: 20 ՄՊ երրորդ սենսորը նախատեսված է լայն անկյունով նկարահանման համար (117º):

Տեսախցիկը պաշտպանված է շափյուղայի բյուրեղով, իսկ դրա հետ կապված ժապավենը պատրաստված է կերամիկայից:  Սարքի կորպուսը պատրաստված է երկարակյաց տիտանից:

5G մոդեմով ֆլագմենային Snapdragon 855+ չիպը պատասխանատու է Mi MIX Alpha-ի արտադրողականության համար: Այն լրացվում է 12 ԳԲ  օպտիկական և 512 ԳԲ ներքին հիշողությամբ (UFS 3.0): Մարտկոցն ունի 4,050 մԱ/ժ հզորություն և աջակցում է 40 վտ արագ լիցքավորման համակարգ:

Սմարթֆոնի գինը կազմել է 19999 յուան կամ մոտ 1 միլիոն 300 հազար դրամ: Նման տպավորիչ գինը պայմանավորված է նրանով, որ սարքը դեռևս վաճառքի է հանվելու սահմանափակ քանակությամբ:

Նոր ականջակալներ՝ Air 2

Դիզայնը փոխվել է, բայց պահպանվել է ավանդական ցածր գինը:

Xiaomi-ն ներկայացրել է նոր ամբողջովին անլար Air 2 ականջակալները, որոնք տեսքով շատ նման են Apple AirPods-ին:

Ականջակալների հիմնական առանձնահատկությունը LHDC կոդեկի աջակցությունն է, որն ապահովում է ազդանշանային նվազագույն ուշացում և ձայնի ամենաբարձր որակ: Արտադրողի խոսքով՝ ականջակալը ոչ մի դեպքում չի զիջում բարձրորակ լարային ականջակալներին:

Ձայնային հաղորդակցության և խելացի օգնականների հետ փոխգործակցության համար Xiaomi Air 2-ը ստացել է 14,2 մմ արտանետիչներ և երկու միկրոֆոն` աղմուկի նվազեցմամբ: Արժե նաև նշել ակնթարթային միացման նոր տարբերակ, որը հասանելի կլինի MIUI 11-ով սմարթֆոններում:

Ձայնի աղբյուրի հետ կապը կատարվում է Bluetooth 5.0-ի միջոցով: Ինքնավարության մասով նշվում է մինչև 14 ժամ աշխատանք՝ հաշվի առնելով սարքի վերալիցքավորումը:

Չինաստանում  Xiaomi Air 2-ը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 27-ին՝ 399 յուան ​​գնով (մոտ 27 հազար դրամ):

MIUI 1-ը և դրա նոր թարմացումները

Ի լրումն նոր Mi 9 Pro 5G և Mi MIX Alpha սմարթֆոնների, Xiaomi-ն ներկայացրեց երկար սպասված MIUI 11 թարմացումը: Հիմնական նորամուծությունների շարքում մութ թեման է՝ ամբողջ համակարգի համար, նույնիսկ ավելի մինիմալիստական ​​ինտերֆեյս` անիմացիաների փոփոխություններով, ինչպես նաև՝ նոր թեմաներով և ֆոնային պատկերներով:

Դեռևս անհայտ է, թե արդյոք գովազդի անջատման գործառույթը, որը նախկինում հայտարարվել էր Xiaomi-ի գլխավոր տնօրենի կողմից, միանգամից հասանելի կլինի՞: Այսպես թե այնպես, ժամանակի ընթացքում այն ​​պետք է ավելացվի MIUI 11-ին, և սա արդեն լուրջ պատճառ է թվում նոր ֆիրմային ծրագրին անցնելու համար:

Թարմացումը նոր սմարթֆոններում հասանելի կլինի արդեն հոկտեմբերից:

Նոր հեռուստացույցներ՝ Mi Full Screen TV Pro

Չինական Xiaomi-ն ներկայացրել է նոր սերնդի 4K հեռուստացույցներ՝ Mi Full Screen TV Pro: Էկրանի տարբեր չափսերով պայմանավորված երեք մոդել կա (43, 55 և 65 դյույմ): Բոլորը ստացել են ամենավերջին Amologic T972 պրոցեսորը: Այն 63%-ով ավելի արդյունավետ է, քան նախորդ սերունդը, և թույլ է տալիս դիտել բովանդակությունը ՝8K-ով:

Mi TV Pro-ն կարող է օգտագործվել՝ որպես խելացի տան մաս: Այն տեղեկատվություն է ստանում բոլոր համատեղելի սարքերի մասին, ցուցադրում է դրանց կարգավիճակը և մատչելի հրամանները: Գոյություն ունի նաև ձայնային հսկողություն, ինչպես նաև XiaoAI վիրտուալ օգնական (այն դեռ Չինաստանից դուրս չի գործում):

Xiaomi Mi Full Screen TV Pro-ն արդեն հասանելի է Չինաստանում նախնական պատվերի համար, դրանք վաճառքի կհանվեն սեպտեմբերի 27-ին: Միջազգային տարբերակի թողարկումը դեռ հայտնի չէ: Գները հետևյալն են.

43” – 1 499 յուան (≈ 100 հազար դրամ);

55” – 2 399 յուան (≈160 հազար դրամ);

65” – 3 399 յուան (≈226 հազար դրամ):

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս